26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ». ավարտվեց Փաշինյանի հանդիպումը կիրանցիների հետ /Տեսանյութ/

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, այսօր Կիրանցի մի խումբ բնակիչներ, սահմանազատման հետ կապված իրենց մտահոգություններն արտահայտելու համար հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ։ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտին կիրանցի կանայք արտասվելով դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ խիստ զայրացած էին ու հուզված։ Aysor.am-ի փոխանցմամբ, լրագրողների հարցերին նրանք չպատասխանեցին, ինչու են արտասվում՝ չկարողացան ասել, խիստ հուզված էին։ Հետո ոստիկանները միջամտեցին ու հեռացրին լրագրողներին՝ նրանց մեղադրելով, թե «ճնշում» են տավուշցիներին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ով կիրանցիների հետ հասցրել էր շփվել, ասաց, որ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ոչ մի կոնկրետ բան չի ասել, հակառակը, նրա պատասխաններն ավելի են խորացրել տավուշցիների մտահոգությունները։

«Ասել է՝ սահմանը կարող է էսպես անցնի, բայց կարող է նաև էնպես անցնի, նորից անորոշության, տագնապի մեջ է դրել բնակիչներին։ Մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին։ Էն պահանջները, ողջամիտ առաջարկները, որոնք արվել են Կիրանցի բնակիչների կողմից, ոչ մեկը չի ընդունվել, գոնե վերջին տարբերակով, որ սահմանը ոնց որ խորհրդային տարիներին անցել է, այնպես անցնի։ Չի ընդունվել։ Նույնիսկ սահմանը կարող է գյուղի ամենամեջտեղով անցնի։

Փաշինյանի բառերն եմ ասում, ասել է՝ որ սահմանապահը կանգնի, դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ։ Մարդիկ շոկի մեջ են, պիտի հասկանան՝ ինչ են անում։ Մեկն ասում է՝ տունս կվառեմ, մյուսն ասում է՝ մեկ այլ բան։ Ի՞նչ անեն մարդիկ, եթե իրենց ասում են՝ սահմանը ոչ թե պիտի այնպես անցնի, ինչպես ԽՍՀՄ տարիներին, այլ նոր սահման են հորինում։

Իր բառերն եմ կրկնում, ասել է՝ պարզվում է, ԽՍՀՄ տարիներին չեն իմացել՝ սահմանը ոնց է անցնում։ Հիմա ինչ-որ նոր սահման են հորինում»,- ասաց պատգամավորը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ