23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու Դատական դեպարտամենտը դարձրել է սովորական դեղին մամուլ

Կարեն Անդրեասյանը հերթական անգամ բոլորիս հիշեցրեց, որ ինքը լրատվամիջոցի ղեկավարից պետական պաշտոնյա չի դարձել, առավել ևս՝ դատավոր չի դարձել ու այլևս փաստ է, որ չի էլ դառնա: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ԲԴԽ պաշտոնական՝ «Դատական իշխանություն» էջով տարածված հաղորդագրությանը՝ կապված Լևոն Քոչարյանի օգնականի և իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրողի միջև միջադեպի հետ։

Հիշեցնենք, որ իշխանական կայքի լրագրողի և Ռոբերտ Քոչարյանի որդու՝ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանն իբրև հարվածել է «Civic.am»-ի լրագրողին, որը ստահոդ լուրեր է տարածում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի դեմ։ Միջադեպից հետո լրագրողը հաղորդում է ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ, որով ինքը տուժող է ճանաչվել, իսկ Սուքոյանի փաստաբաններն ահազանգում են, որ որոշում կա՝ նրան ձերբակալելու, սակայն առ այս պահը հնարավորություն չի տրվել՝ ցուցմունք տալու և իր տեսակետն իրավապահներին ներկայացնելու։

Իշխանական ամբողջ քարոզչամեքենայի և ՔՊ-ական պատգամավորների կողմից փաստացի արշավ է իրականացվում, մեդիադաշտը փորձ է արվում ողողել սեփական օրակարգով։ Այս արշավին, փաստացի, միացել է նաև Դատական իշխանությունը, թեև դատական համակարգը պարտավոր է պահել քաղաքական զսպվածություն։ Խնդիրն այն է, որ Արթուր Սուքոյանը նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին է, որի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել էր մեկ տարի առաջ և իշխանությունների կողմից իրականացվող արշավի շրջանակներում դատական իշխանությունը որոշել է հայտարարությամբ հանդես գալ։

«Այսօր Civic.am լրատվամիջոցի լրագրող Դավիթ Լևոնյանի նկատմամբ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի կողմից կիրառված բռնության մասին հրապարակումներում մատնանշվել էր, որ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը հանդիսանում է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին։

Պարզաբանում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը դեռևս 2023 թվականի հունվարին կարգապահական կոպիտ խախտման հիմքով դադարեցրել է այլևս նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները:

Դատապարտելի է ցանկացած բռնություն, առավել ևս` լրագրողի նկատմամբ: Իսկ գործող դատավորները և նրանց ընտանիքի անդամները ունեն առավել բարձր սոցիալական պատասխանատվություն և պարտավոր են պահպանել էթիկայի վարքականոնների առավել բարձր շեմ»,- նշված է հայտարարության մեջ։

Փաստաբան Արսեն Բաբայանը «Փաստիֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ Կարեն Անդրեասյանը լրատվամիջոցի ղեկավարից պետական պաշտոնյա չի դարձել, ԲԴԽ-ն ու Դատական դեպարտամենտը դարձրել է սովորական դեղին մամուլ։

Հարցին՝ ի վերջո՝ ինչ էին ցանկանում ասել այս հայտարարությամբ, սա սպառնալիք՞ էր՝ բոլոր դատավորներին ու նրանց զավակներին, թե արդարացում, որ ճիշտ են վարվել՝ դատավորի լիազորությունները դադարեցնելով՝ Բաբայանը պատասխանեց՝ նշելով․ «Դեղին մամուլն ամեն ինչ կարող է անել: Բամբասանքի մակարդակում: Սա ընդամենը հերթական անգամ ոչ առողջ նպատակների ցուցադրման օրինակ էր: Բայց կարևոր չէ ոչ այս գործող ԲԴԽ-ն և ոչ էլ դրա խմբագիր Կարեն Անդրեասյանը: Կարևոր է համբերատար եւ մտածված առաջ շարժվել, որպեսզի սրանց հեռացումից հետո հնարավոր դառնա վերականգնել պետությունն ու դրա մնացած մարմինները»:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ