14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ս. Սարգսյանը կխուզի Ծառուկյանի ունեցվածքը. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է. “Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի անկախ պատգամավոր Վահան Բադասյանը “Ժողովուրդ” օրաթերթի միջոցով ոչ իշխանական եռյակին կոչ արեց որևէ հանրահավաք չանել ու “գնալ իրենց տները”: Պատգամավորը վստահ է, որ խորհրդարանական 3 ուժերը որևէ բան չեն կարող անել, քանի որ նրանք իշխանությունների հետ նույն “կաթսայում” են գտնվում:

Մեր զրուցակիցը նկատեց նաև, որ մինչև այսօր ԲՀԿ-ն չի բարձրաձայնել Սերժ Սարգսյանի ձախողումների մասին: Իսկ ինքը` Բադասյանը, մշտապես դրանց մասին խոսել է ու հրապարակայնորեն պահանջել Ս. Սարգսյանի հրաժարականը. “Պարզապես Սերժ Սարգսյանը կխուզի Գագիկ Ծառուկյանի ամբողջ ունեցվածքը: Ու ինքը պետք է վախենա դրանից և ուրեմն Գագիկ Ծառուկյանն ու ընդհանրապես եռյակը, այսօրվա խորհրդարանական բոլոր կուսակցությունները Սերժ Սարգսյանի դաշնակիցներն են, որովհետև իրենք տեղ են զբաղեցնում ընդդիմության դաշտում… գրավում են ընդդիմության դաշտը, որպեսզի Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարի””,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ