21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Առեղծվածային դեպք: 7-րդ դասարանի աշակերտուհին հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 75 բժիշկների խումբը «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել է Վանթյան փողոցում գործող Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցից, ում մոտ արդեն հիվանդանոցում սրտի կանգի հետևանքով բժիշկները արձանագրել են կենսաբանական մահը։

Շամշյանը հայտնում է, որ մահացածը նշված դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի է։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ