26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Գյուղնախարարը այս տարի չի՞ աղոթելու. Հայացք

“Էն տարի գյուղնախարարն ասում էր` դաշտերն ու այգիները կօրհնենք, որ բերքն առատ, չոռ ու ցավն էլ` հեռու ըլնի: Բա ո՞ւր ա, բա ընչի՞ էլ ձեն-ձուն չի հանում: Այգիները ձեռից գնում են, հերու ծառերն էլի հիվանդ էին: Ինչ սրսկում ենք, չի օգնում, մրգի պտուղն էլի չեչոտում ա”,- “Հայացք” օրաթերթի հետ  հեռախոսազրույցում դժգոհել է Վայոց ձորի մարզի […]

Ռոդ Այլընդը աջակցում է Արցախին.Ազգ

Ամերիկյան Ռոդ Այլընդ նահանգի ներկայացուցիչների պալատը մայիսի 17-ին բանաձեւ է ընդունել, որով իր աջակցություն է հայտնում Արցախի անկախությանն ու նաեւ ամերիկյան ղեկավարությանը կոչ անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:  Այս մասին գրում է “Ազգ” օրաթերթը: Ներկայացուցիչներ Ֆոքսի, Մաթիելոյի, Կորվիսի, Մաքնամարայի եւ Բեննեթի առաջարկած բանաձեւով նաեւ խրախուսական վերաբերմունք է արտահայտվում Արցախի` որպես ազատ ու անկախ ժողովուրդ զարգանալու […]

Դոլարը հատեց սահմանը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ հայաստանյան չենջերում երեկ դոլարի վաճառքի գինը հատեց հոգեբանական շեմը` մեկ դոլարի գինը անցավ 400 դրամից: Լավատեսական սպասումները, թե այս օրերին դրամի սրընթաց արժեզրկումը կդադարի եւ կսկսի արժեվորվել, չիրականացան: “Կարեւոր է, որ դրամի արժեզրկումը տեղի է ունենում ի հեճուկս Հայաստանի կենտրոնական բանկի իրականացրած դոլարային ինտերվենցիաների: Այլ կերպ ասած, դրամի պահվածքը ինչ-որ […]

Տիգրան Սարգսյանը կռվախնձո՞ր. Հրապարակ

Ըստ “Հրապարակ” օրաթերթի, ՀՀԿ-ԲՀԿ հետընտրական հարաբերություններում խնդրո առարկան վարչապետի պաշտոնն է: Թերթի աղբյուրներն ասում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնավորապես սեւեռվել է այս պաշտոնի վրա: Կոալիցիա մտնելու համար նա պահանջում է վարչապետի հրաժարականը, սակայն ոչ թե ԲՀԿ թեկնածուի համար, այլ իր խնամի Հովիկ Աբրահամյանի: Թեեւ նշում են նաեւ, որ քարոզարշավի շրջանում վարչապետի տեւական քննադատությունից […]

Ծառուկյանը աստված չէ, բայց բարկացել է. Երկիր

“Երկիր”թերթի տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Աժ ԲՀԿ խմբակցության կազմում կտրականապես չի ցանկանում տեսնել ՀՔԱ նախագահ Հմայակ Հովհաննիսյանին: ԲՀԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրները տեղեկացրին, որ Ծառուկյանին բարկացրել է ԲՀԿ-ականների նեղ շրջանակում արված այն հայտարարությունը, թե` “Ծառուկյանն Աստված չէ, որ ինձ ստիպի հրաժարվել մանդատից”: Հովհաննիսյանի հայտարարությունը, իհարկե, հասել է Ծառուկյանի ականջին, եւ նա վերջնականապես որոշել է […]

Արարատի քաղաքապետը “փախած” չի. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” օրաթերթի, Արարատում ՀՀԿ պարտությունից հետո լուրեր են շրջանառվում, թե Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը “փախած” է ման գալիս: Սակայն քաղաքապետը թերթի հետ զրույցում` նմանատիպ խոսակցությունները քաղաքի մի քանի “համաշխարհային կլյաուզնիկների”  տարածած հերյուրանքներ է համարել: Թերթի այն հարցին, թե  ինչով է պայմանավորում քաղաքապետը Արարատում ՀՀԿ պարտությունը, վստահորեն պնդեց, որ Արարատում ՀՀԿ-ն չի պարտվել. “Ընդամենը մի […]

Լեւոնը ծեր է, “մույսը”` թոշակառու, ԲՀԿ-ն` չկա, մնում է Սերժը. Իրատես de facto

Պուտին-Սարգսյան հանդիպմանը անդրադարձել է “Իրատես de facto”-ն: Շատերիս էր հետաքրքիր. հանդիպելո՞ւ են Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Մոսկովում: Ինքներս մեզ ժպտացինք` հը`ը: Պուտինն իրեն չդավաճանեց: Աշխարհի բաց աչքի առաջ` Սերժ Սարգսյանն էլի մի քիչ  ինքնուրույն խաղացող դարձավ: Մեր աչքին էլ /ՙվաատ չի/: Որովհետեւ` ա/.Եթե անգամ Սերժ Սարգսյանն “իր շահերին հետամուտ” է խաղում աշխարհի հետ,  իր […]

“Հանրապետություն”-ը առանց համագումարի կլքի ՀԱԿ-ը. Ժողովուրդ

“Հանրապետություն” կուսակցությունն այսօրվա նիստում որոշելու է Հայ ազգային կոնգրեսի կազմում իր մնալ-չմնալու հարցը: Այս մասին գրում է “Ժողովուրդ” թերթն ու հիշեցնում, որ Աժ պատգամավորի իր մանդատից հրաժարվելու մասին հայտարարություններից հետո “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չէր բացառել, որ իրենք դուրս կգան նաեւ ՀԱԿ-ից: Սակայն, ըստ նրա, դա պետք է որոշել կուսակցությունով: Թերթը նշում է, որ […]

Ազատամարտիկը` “սիրուն” Ծոմակին եւ արվամոլներին. Ազգ

Մայիսի 8-ին Երեւանի DIY ակումբի հրկիզումը բուռն քննարկումների ու բանավեճերի առիթ հանդիսացավ: Արդեն մի քանի օր է թերթերն ու էլեկտրոնային էջերը ողողված են այս դեպքին առնչվող իրարամերժ հրապարակումներով: “Ազգ” -ի խմբագրություն էր այցելել նախկին ազատամարտիկ Գաբրիել Սերոբի Ավետիսյանը եւ իր զայրույթն էր հայտնում: “Իմ պապերն ու նախապապերը բոլորը Արեւմտյան Հայաստանից են, բնիկ վանեցիներ, մենք էլ մեծացել ենք վանեցիների նահապետական, […]

Բիզնեսմեն համեստ մարզպետը. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանության”, ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ով համատեղության կարգով ղեկավարում է նաեւ վառելիքի ներկրմամբ զբաղվող  “Սերգեյ Գրուպ” ընկերությունը, մտադրություն ունի իր բիզնեսները ընդլայնելու: “Բացի այն, որ նա համատեղ բիզնես ծրագրեր է իրագործում ԲՀԿ-ական պարտված թեկնածու Տիգրան Ստեփանյանի հետ, հատկապես Հայաստան վառելիք ներկրելու  գործում, հիմա էլ Բագրատյանը, ասում են, նոր ծրագրեր է մշակում ԵԿՄ նախագահ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի