08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Վթարված մեքենայի ղեկին Սյունիքի մարզպետի որդի՞ն է եղել. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի,  մայիսի 3-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհին Գորիսի բնակիչ 39-ամյա Վարդան Բարսեղյանը, վարելով “Մերսեդես Բենց Ջի 500” մակնիշի 77 NԼ 077 համարանիշի ավտոմեքենան, ճանապարհի մառախլապատ լինելու պատճառով դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել Գորիսի բնակիչ 29-ամյա էդգար Նիկողոսյանի վարած “ՎԱՋ 21 074” մակնիշի 08 ՏՏ 677 համարանիշի ավտոմեքենային, ինչից հետո “Մերսեդես […]

ՀՀԿ-ն առաջարկություն կանի՞ Քոքոբելյանին. Ժամանակ

ՀՀԿ ծավալած քաղաքական գործունեությունն այնպիսին չի եղել, որից հնարավոր լիներ հետեւություն անել, որ վերջինս շահագրգիռ է հիմնական մարտահրավերների լուծման համար համագործակցության գնալ: “Ժամանակ” թերթի հետ զրույցում ասել է  “Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն` անդրադառնալով ՀՀԿ գործադիր մարմնի տարածած հայտարարությանը, որում նշված է, թե ՀՀԿ-ն հանդես է գալիս որպես հանրային համերաշխության եւ բազմակողմանի համագործակցության համոզված […]

ՍԴ-ն դեռ լսելու է ՀԱԿ-ին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը կշարունակի քննարկել Հայ ազգային կոնգրեսի դիմումը, որի պահանջն է` անվավեր ճանաչել մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները: “Ենթադրվում է, որ ՍԴ- ն այսօր փորձելու է ավարտել դիմումի քննարկումը, որպեսզի մինչեւ օրվա վերջը հրապարակի ի սկզբանե հայտնի իր որոշումը: Սակայն, մինչ այդ ՍԴ-ն […]

Սնանկ պատգամավորը հոլանդական վարդերը նվիրում է պարտքի դիմաց.Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի քաջատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան անցնող պատգամավոր Տիգրան Ստեփանյանը` Մասիսի Տիկոն, որը մայիսի 6-ին մեծամասնական ընտրակարգով պարտվեց ՀՀԿ-ական թեկնածուին, բավականին լուրջ կրիզիսի առաջ է կանգնել: Բանից պարզվում է` վերջինս լուրջ պարտքեր ունի մարելու ոչ միայն ՀՀ-ի բանկերին, այլեւ իր գործընկերներ Կարո Կարապետյանին` Ցուվեցի Կարոյին եւ Վայոց Ձորի մարզպետ […]

Արգամիչին չե՞ն ուզում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ” օրաթերթի,  Հանրապետության օրվա առիթով Սարդարապատում կազմակերպված տոնակատարությանը չի մասնակցել Հովիկ Աբրահամյանը: “Պարզվում է՝ բազմաթիվ ՀՀԿ-ականներ հրավիրված չեն եղել տոնակատարությանը: Հրավիրող կողմը եղել է ՀՀ կառավարությունը: ՀՀԿ-ականները կատակում էին, որ կառավարությունը դեռ հույս ունի, որ Սերժ Սարգսյանը մինչեւ մայիսի 30-ը կփոշմանի ու Աբրահամյանին ԱԺ նախագահ չի առաջարկի”,-ենթադրում է թերթը:

Ծեծված աղջկան ահաբեկում են. Հայկական ժամանակ

Համացանցամ հայտնված աղջիկների ծեծի վերաբերյալ ոստիկանությունը շարունակում է քննություն իրականացնել, ինչը տեսագրություններից մեկի մեջ ծեծի ենթարկվող մի աղջկա համար խնդիրներ է հարուցել: “Հայկական ժամանակ”-ի ունեցած տեղեկություններով, այն բանից հետո, երբ տեսանյութերը մեծ աղմուկ են բարձրացրել, եւ ոստիկանությունը սկսել է հետաքրքրվել դրանցում երեւացող երիտասարդներով ու աղջիկներով, ծեծի հեղինակ աղջիկներից մեկը զանգահարել է իր “զոհին”, սպառնալիքներ հնչեցրել […]

Րաֆֆին ընդդեմ Օսկանյանի. “Չորրորդ ինքնիշխանություն”

Իշխանական կուլիսներում պտտվող խոսակցությունների համաձայն` վերջերս “Ժառանգություն” կուսակցությունը փորձել է ԱՄՆ-ում իր մտերիմների շրջապատում “խաղեր խաղալ” ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի “Սիվիլիթասի” ու այնտեղից եկող հոսքերի գլխին, ինչն, ըստ էության, ասում են, որ չի ստացվել: Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն”-ը: Ըստ նույն լուրերի`”Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է իր ամերիկյան շրջապատի մոտ “լսեցնել”, որ Օսկանյանի “Սիվիլիթասի” […]

Սյունիքի մարզպետը անտեղյակ է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը որոշել են առանձնացնել: Էներգետիկայի նախարարի պաշտոնում ամենայն հավանականությամբ կնշանակվի Արմեն Մովսիսյանը: Իսկ նոր նախարարությունում, որը, ըստ “Ժողովուրդ”-ի աղբյուրների, կկոչվի ընդերքի նախարարություն, ՀՀԿ-ականները մտադիր են նշանակել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Թերթը զրուցել է մարզպետ Խաչատրյանի հետ` պարզելու, թե արդյոք նա նման առաջարկ ստացել է: Խաչատրյանն ասաց, որ ինքը […]

Գնացել է Բաղրամյան 26. Երկիր

“Երկիր” օարթերթին հայտնի դարձավ, թե ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ 15-րդ հորիզոնականը զբաղեցնող` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը ինչու է ինքնաբացարկի դիմում ներկայացրել: “Պարզվում է` Ծառուկյանի սեփական մամլո խոսնակը, ով, ի դեպ, վերջին շրջանում աչքի չէր ընկնում սեփական պարտականությունների կատարմամբ, երկու անգամ առանց շեֆին տեղեկացնելու գնացել է Բաղրամյան 26: Այդ մասին ԲՀԿ նախագահն […]

Փաստաբանները կդիմեն գործադուլի. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի,  Վճռաբեկ դատարանի գործողություններից դժգոհ Փաստաբանների պալատի մի խումբ փաստաբաններ պատրաստ են դիմել ծայրահեղ միջոցների՝ ընդհուպ հայտարարել գործադուլ: Այս մասին հայտարարել է փաստաբան Գեւորգ Գյոզալյանը: Փաստաբանը մտավախություն է հայտնել, որ “այսուհետ ստորադաս դատարանները կարող են ապացույցները չհետազոտել, եւ դա երբեք ու երբեք դատավարական նորմի խախտում չի կարող համարվել”: Մտավախության առիթ է հանդիսացել փաստաբանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի