08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կա զարմացո՞ղ. տիկին Հեղինեն է հարցրել. Առավոտ

“Առավոտ” թերթը ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց՝ դուք կիսո՞ւմ եք Ձեր պատգամավորի հայտնած այն տեսակետը, որ առավելագույն ձայներ հավաքած քաղաքական ուժերը ընտրակաշառք են բաժանել, դրա համար էլ ՕԵԿ անդամների մի մասը, գայթակղվելով՝ իրենց չի ընտրել: Թերթը հիշեցնում է, որ իր վերջին ասուլիսում այդպիսի հայտարարություն էր արել ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը: Հեղինե Բիշարյանը  ի պատասխան ասել […]

Արմավիրի քաղաքապետը “պրիզնատ” չի գալիս. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը` Շախտի Ռուբոն, որը ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի խնամին է, ոչ մի կերպ “պրիզնատ” չի գալիս մարգի իշխանություններին, եւ այս էլ որերորդ դեպքն է մարզային իշխանությունների կազմակերպած կուսակցական հավաքներին չի մասնակցում: Թերթի տեղեկություններով, օրերս, երբ ՀՀԿ մարգային պատասխանատուները հերթական անգամ ժողով են անցկացրել, որին մասնակցել են […]

ԱԺ աշխատակազմը կփոխվի. Հայկական ժամանակ

“Հայկական Ժամանակ”-ին  հայտնի է դարձել, որ առաջիկա շաբաթվա սկզբին ԱԺ աշխատակազմում բավական հետաքրքիր փոփոխություններ են սպասվում: Ըստ խորհրդարանի թերթի աղբյուրների, աշխատանքից կազատվեն մի քանի առանցքային պաշտոն զբաղեցնող դեմքեր: Խոսքը, մասնավորապես, ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավար Վրեժ Գասպարյանի մասին է, որին այդ պաշտոնում նշանակել է ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը` ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի փոխարեն, […]

Խորհրդարանում “աղջիկ վախտվա էնտուզիազմ”-ը չկար. Իրատես de facto

 Երեկ վերջապես մեկնարկեց հինգերորդ գումարման ԱԺ առաջին նիստը: Մեկ բառով եթե ձեւակերպենք ընդհանուր մթնոլորտն, ապա` “չկար աղջիկ վախտվա էնտուզիազմը”: Սենյակ չունեցող պատգամավորները ձկան վռառների պես այս ու այն կողմ էին շաժվում պառլամենտի միջանցքներով. ջավախքցիները` մի խումբ, անկախ նրանից` ԲՀԿ-ից, թե ՀՀԿ-ից են, ապարացիները` մի խումբ, չգիտես ինչու, նրանց էր միացել պարոն Նուշիկյանը, չնայած ինքն էդ […]

Յուրի Վարդանյանը զինվոր է. Ժողովուրդ

Այն բանից հետո, երբ տեղեկություններ շրջանառվեցին, որ Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանն իր շրջապատի մոտ հայտարարել է, թե շատ է ցանկանում ղեկավարել ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը, “Ժողովուրդ”-ը զրուցել է նրա հետ` պարզելու ճշմարտությունը: Սերժ Սարգսյանի խորհրդականն ասել է, որ իրեն դեռեւս նման առաջարկ չեն արել. “Ես ասեմ, որ նախ ես անձամբ չէի ուզենա… Անկեղծ […]

Ով որտեղ է մնալու. Երկիր

“Երկիր” օրաթերթը գրում է, որ  ՀՀԿ-ն ՕԵԿ-ից վերցնելու է կապի եւ տրանսպորտի նախարարությունը, փոխարենը տալու է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պորտֆելը: Թերթի տեղեկություններով` ՕԵԿ-ի քվոտայով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվելու Խաչիկ Հարությունյանը: Թեեւ մամուլը շատ էր գրում, որ Սամվել Նիկոյանին նշանակելու են բնապահպանության նախարար, բայց, ըստ թերթի աղբյուրների, նրան են վստահելու քաղաքաշինության […]

Տավուշցիների հույսը մարզպետարանն է. Հայացք

Տավուշում օրերս տեղացած ուժեղ կարկուտի եւ անձրեւների հետեւանքով մարզի գյուղատնտեսությունը մեծ վնաս է կրել, իսկ կառավարությունը ոչ մի հույս չի տալիս գյուղացիներին: Նույն սցենարը կրկնվում է գրեթե ամեն տարի, երբ բնական աղետների հասցրած վնասի պատճառով անօգնական մնացած գյուղացուն պետությունը ոչ մի փոխհատուցում չի տրամադրում: Գյուղատնտեսության նախարարությունի “Հայացք”-ին տեղեկացրին, որ տուժած գյուղացիներին այս անգամ էլ փոխհատուցում […]

Էլփոստով դիմորդները կստանան քննական արդյունքները. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը հիշեցնում է, որ այսօր մեկնարկում են միասնական քննությունները, դիմորդները քննություն են հանձնելու կենսաբանություն, ընդհանուր պատմություն եւ աշխարհագրություն առարկաներից: Քննությունները կսկսվեն ժամը 9:30-ին: Ի դեպ, ինչպես թերթի թղթակցին հայտնել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամլո պատասխանատու Գայանե Մանուկյանը, քննական առաջադրանքների պատասխանները ԳԹԿ պաշտոնական www.atc.am կայքում կտեղադրվեն քննությունների ավարտից մեկ ժամ հետո: Թերթը նաեւ նշում […]

Բոյկոտողները կտուժեն. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է հարցին, թե ինչպե՞ս է գնահատում փաստը, որ ՀԱԿ-ը եւ “Ժառանգությունը”  բոյկոտեցին 5-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը։ “Իրենց խնդիրն է։ Մի բան կարող եմ ասել՝ տեւական բոյկոտներից միշտ տուժել են այն քաղաքական ուժերը, որոնք գնացել են այդ ճանապարհով, որովհետեւ նախեւառաջ իրենց է պետք աշխատել եւ հասարակությանը […]

Գեներալ Մանվելը ուշունց էլ կտա. Հրապարակ

“Հրապարակ”-ը նկատել է, որ երեկ ԱԺ-ում գեներալներ Սանվելն ու Սեյրանը` միմյանցից անբաժան, քայլում, սենյակից սենյակ էին անցնում ու նույնքան անբաժան էլ նստած էին ԱԺ դահլիճում, հետո էլ` ֆոյեում: Ակնհայտ էր` Սեյրան Սարոյանն ինքնակամ պատասխանատվություն էր ստանձնել գեներալ Մանվելին “առաջին օրով” պառլամենտի աշխատանքի նրբություններին ծանոթացնելու գործում: Նրանք բավարար զուսպ բարեւեցին իրենց անչափ ջերմ բարեւած Վարդան Օսկանյանին` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի