25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ով որտեղ է մնալու. Երկիր

“Երկիր” օրաթերթը գրում է, որ  ՀՀԿ-ն ՕԵԿ-ից վերցնելու է կապի եւ տրանսպորտի նախարարությունը, փոխարենը տալու է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պորտֆելը:

Թերթի տեղեկություններով` ՕԵԿ-ի քվոտայով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվելու Խաչիկ Հարությունյանը:
Թեեւ մամուլը շատ էր գրում, որ Սամվել Նիկոյանին նշանակելու են բնապահպանության նախարար, բայց, ըստ թերթի աղբյուրների, նրան են վստահելու քաղաքաշինության նախարարությունը, որը ԲՀԿ-ի քվոտան էր: ԲՀԿ-ին նախկինում պատկանող առողջապահության նախարարությունը կտրվի բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանին, իսկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը` ծանրամարտի չեմպիոն Յուրի Վարդանյանին:
Թերթի աղբյուրների հավաստիացմամբ` խորհրդարանում չի մնա նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը. Թեեւ խոսվում էր, որ նա է լինելու տրանսպորտի եւ կապի նախարարը, բայց, թերթի վերջին տեղեկություններով, նշանակվելու է տարածքային կառավարման նախարար: Մյուս նախարարները հիմնականում մնալու են իրենց տեղերում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ