03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Յուրի Վարդանյանը զինվոր է. Ժողովուրդ

Այն բանից հետո, երբ տեղեկություններ շրջանառվեցին, որ Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանն իր շրջապատի մոտ հայտարարել է, թե շատ է ցանկանում ղեկավարել ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը, “Ժողովուրդ”-ը զրուցել է նրա հետ` պարզելու ճշմարտությունը:

Սերժ Սարգսյանի խորհրդականն ասել է, որ իրեն դեռեւս նման առաջարկ չեն արել. “Ես ասեմ, որ նախ ես անձամբ չէի ուզենա… Անկեղծ եմ խոսում, ես իմ տեղում ինձ ավելի լավ եմ զգում, բայց եթե նախագահը, օրինակի համար, ինձ ասի` պետք է, որ դու գնաս, ես չեմ հրաժարվի, ո՞նց պետք է հրաժարվեմ, եթե մենք նրա զինվորներն ենք: Ինքը վերեւից ավելի լավ է տեսնում, թե ոնց է պետք ղեկավարել այս երկիրը, եթե ինքը նման որոշում կայացնի, ես իրեն չեմ մերժի”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ