09 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ադրբեջանցիները կոտրել են մանկավարժականի կայքը.Ազգ

Հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնական կայքէջը www.armspu.am-ը ադրբեջանցի հակերները կոտրել են, եւ համալսարանի ուսանողները չեն կարողացել օգտվել կայքէջից: Այս մասին գրում է “Ազգ”-ը: Համալսարանի կայքէջը հարձակման է ենթարկվել հունիսի 9-ին, երբ կայքի “Նորություններ” բաժնում տեղադրել են տեղեկատվություն, համաձայն որիՙ բանասիրական ֆակուլտետը մեկ րոպե լռությամբ հարգել է հայ-ադրբեջանական սահմանում վերջին դիվերսիոն գործողություններից զոհված հայ երիտասարդների հիշատակը: […]

Կարատեիստ Զուրաբյանը. Առավոտ

“Առավոտ” օրաթերթը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվել է՝ ճի՞շտ է, որ այսպես ասած “գոլդ” կաբինետները ՀՀԿ-ականներն իրենց են վերցրել, նրանց թողել են վատերը, փոքրերը: “Ամեն մարդու պիտի հասնի այն, ինչ ինքը ամենաշատը փայփայում է: Ես երջանիկ եմ, եթե իրենք երջանկանում են իրենց գոլդ համարներով: Հա, նորմալ է, մենք երջանկության այլ աղբյուրներ ունենք՝ արդարությունը, ազատությունը, հոգեւոր […]

Փաշինյանը կասկածում է Օսկանյանին. Հայկական ժամանակ

Աժ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը իր կայքում պատասխանել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին հարցին եւ ներկայացրել խնդրի առնչությամբ իր կարծիքը: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքը վստահաբար չի կարոդ պնդել, թե ինչ մոտիվացիաներով է ԱԱԾ-ն հետաքրքրվում Օսկանյանով, բայց կարծում […]

Մարզպետները կմնան. Ավանգարդ

“Ավանգարդ”-ի  տեղեկություններով,  արդեն ճշգրտվել են այն մարզպետների անունները, ովքեր շարունակելու են պաշտոնավարել, ինչպես նաեւ նրանց, ովքեր հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին: Իրենց պաշտոններում կմնան Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը (չնայած` նրա անվան շուրջ որոշակի պատմություններ են շրջանառվել), Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Շիրակի մարզպետ Աշոտ […]

ՕԵԿ-ում` կադրերի ջարդ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի,  ՕԵԿ անդամ Էդուարդ Մադաթյանի` Խուճուճ Էդոյի եղբայր Գրիգոր Մադաթյանը, ով արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալն էր, ազատվել է աշխատանքից: Թերթին հասած լուրերով, աշխատանքից ազատելը պայմանավորված է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՕԵԿ օգտին նրա եւ իր եղբոր՝ Էդուարդ Մադաթյանի կատարած աշխատանքով ու ապահոված արդյունքներով: ՕԵԿ-ում ակնկալիքներ ունեին, որ հատկապես Էրեբունի համայնքում […]

Ադրբեջանը զոհե՞ր է տվել.Ազգ

Pat.az-ը մի “վերլուծական” է հրապարակել, որտեղ փորձել է “գնահատել Ֆիզուլիի ուղղության մարտերը”: Այդ նպատակով ներգրավվել են “ռազմական փորձագետներ եւ նախկին ռազմաճակատայիններ”: Իհարկե, որեւէ անուն վկայակոչված չէ: Այսուհանդերձ, երեւույթն ինքնին հետաքրքրական է: Այս թեմային անդրադառնում է “Ազգ”-ը: Աչքի է զարնվում, որ ադրբեջանական կողմը շփման գծի դեպքերը որակում է “մարտեր”: Այնուհետեւ կայքը գրում է, որ “հրադադարի խախտման […]

ԲՀԿ-ական պատգամավորը պիտի քննություն հանձնի. Երկիր

 “Երկիր” օրաթերթի տեղեկություններով` նախագահական ընտրություններից հետո լուրջ փոփոխություն է սպասվում ԱԺ ԲՀԿ խմբակցության կազմում: Այս ամիսները լուրջ փորձություն են ԲՀԿ-ական պատգամավորների համար: Ճիշտ աշխատելու եւ սխալներ թույլ չտալու դեպքում Գագիկ Ծառուկյանը, ըստ թերթին հասած լուրերի, խոստացել է հետագա 4 տարիներին նրանց թողնել հանգիստ աշխատել, եթե անշուշտ, տվյալ պատգամավորի հետ կապված լուրջ դեպք չգրանցվի: “Այսինքն` ԲՀԿ-ական […]

Ախ Ամերիկա, Ամերիկա. Հայկական ժամանակ

Ըստ մայիսին կայացած ԱՄՆ-ի “Green card”-ի խաղարության արդյունքների, ՀՀ-ում 998 մարդ ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու իրավունք է ստացել: Սակայն, հակառակ շահողների ուրախության` վիճակախաղի արդյունքները չեղյալ են հայտարարվել` համակարգչային ծրագրի հետ կապված խնդրի պատճառով. հայտատուների պատահական ընտրությունը ԱՄՆ օրենսդրության համապատասխան չի իրականացվել: Ընդհանուր առմամբ, աշխարհում շահող էր ճանաչվել 50 հազար մարդ: Այս մասին գրում է “Հայկական […]

Արգամիչը անհանգիստ է. 168 ժամ

“168 ժամ”-ի  աղբյուրներով, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այս օրերին բավական լարված ու անորոշ վիճակում է` կապված հունիսի 20-ին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումների ու քվեարկության հետ: ԱԺ նախագահի անհանգստության պատճառն այն է, թե այդ քննարկումների ժամանակ ինչպես իրեն կդսեւորի եւ ինչպես կքվեարկի “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը: Թերթը հիշեցնում է, որ տարածված կարծիքի համաձայն` Հ. Աբրահամյանը ԱԺ նախագահ […]

Դաշնակցությունում իրարանցում է. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանության”, աղաքական շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն, Դաշնակցության ներսում նոր ինտրիգներ են հասունանում: Խորհրդարանական ընտրություններում ապրած խոր հիասթափությունից հետո մի շարք դաշնակցականներ, ասում են, որոշել են ընդհատակ անցնել: Նրանք չեն ուզում խառնվել ոչ դաշնակցական, ոչ էլ քաղաքական գործերին ընդհանրապես: “Եվ դա է պատճառը, որ ոչ այնքան հայտնի դաշնակցականներ, բայց խոշոր գործարարներ Աշոտ Ափոյանն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի