10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Դժբախտ պատահարի պատճառը Կոտայքի մարզպետի ջերմո՞ցն էր. Երկիր

Հունիսի 14-ի երեկոյան Չարենցավանից դեպի Ալափարս տանող ճանապարհի ձախ հատվածում դեռ ԽՍՀՄ տարիներից կառուցված, իսկ այժմ չգործող կաթսայատան ապամոնտաժման աշխատանքների ժամանակ մահացավ Չարենցավանի 23-ամյա բնակիչ Հովհաննես Բաբայանը: Շինության պատկանելիության եւ դեպքի վերաբերյալ “Երկիր” թերթին  մի քանի մանրամասներ են հայտնի դարձել: Թերթի աղբյուրների հաղորդմամբ՝ կաթսայատունը պատկանել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ընտանիքին, որն այն 5 տարի […]

Պայման վարչապետի առաջ. 168 ժամ

“168 ժամ”-ի  տեղեկություններով՝ նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում վերանշանակելիս նրա առաջ պայման է դրել այս տարվա համար ապահովել 7 տոկոս տնտեսական աճ: Այս մասին նախօրեին “Ազատություն” ռադիոկայանին տված հարցազրույցում անուղղակիորեն ասել էր նաեւ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Աահակյանը: ՀՀԿ մամլո խոսնակ էդուարդ Շարմազանովը թերթի թղթակցի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը` նշելով միայն, […]

“Կենտրոն”-ի տնօրենը փո՞ղ է “կերել”. Հրապարակ

 Մոտ մեկ շաբաթ առաջ աշխատանքից ազատված “Կենտրոն” հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Ադումյանի ազատման հրամանը երեկ պաշտոնապես ներկայացվել է հեռուստաընկերության աշխատակազմին: Ըստ “Կենտրոնի” աշխատակիցների, ազատման պատճառը բազում դժգոհություններն են եղել վերջինիս աշխատանքից, այդ թվում` ֆինանսատնտեսական չարաշահումների հետ կապված մեղադրանքները, որոնք աշխատակազմից ոմանք ներկայացրել են Գագիկ Ծառուկյանին, եւ վերջինս էլ կտրուկ որոշում է կայացրել: Այս մասին գրում է […]

Թոխմախի Մհերը “պրինցիպի” կընկնի. Հայկական ժամանակ

ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ստացած ՀՀԿ-ն ե նրա կցորդ ՕեԿ-ը մի կերպ կառավարություն ձեւավորեցին: Մնաց` կառավարության ծրագիրը հաջորդ շաբաթ այդ նույն մեծամասնությամբ հաստատեն Աժ-ում: Անկասկած, ծրագիրը կհաստատվի առանց բարդությունների` անկախ դրա որակից ու բովանդակությունից: Բայց ըստ “Հայկական ժամանակ”-ի, ծրագրի շուրջ ՀՀԿ-ականների քվեարկության հարցում թեթեւակի ինտրիգ, այնուամենայնիվ, կա: Հանրապետական կուսակցության մի թեւ կա, որը, ինչպես հայտնի է, […]

Հայաստանում աղջիկ քիչ է ծնվում. Ազգ

Սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հիմնախնդրի վերաբերյալ փորձագետ, դոկտոր Քրստոֆ Գիլմոտոնը Հայաստանում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հրավերովՙ ծանոթանալու առկա իրավիճակին: Թեպետ համաշխարհային չափորոշիչը ենթադրում է 105 ծնվող տղային 100 աղջիկ հարաբերակցությունը, սակայն Հայաստանում այլ միտումներ ենՙ 117 տղային 100 աղջիկ հարաբերակցություն: Ըստ “Ազգ” օրաթերթի, սա լուրջ խնդիր է նաեւ եվրոպական պետությունների համար, սակայն տարածաշրջանային երեք պետություններում […]

ՀԱԿ-ն արդեն ընտրել է. Չորրորդ ինքնիշխանություն

ՀԱԿ-ի անդամ պատգամավորներն ընտրել են այն հանձնաժողովները, որտեղ իրենք աշխատելու են: Ըստ ”Չորրորդ ինքնիշխանության”, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ընդգրկվել է Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, նաեւ`Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Հրանտ Բագրատյանն ընդգրկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, նաեւ` ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: Ստեփան Դեմիրճյանն ընդգրկվել է Մարդու իրավունքների […]

Ինչը չներվեց Օսկանյանին. Իրատես De facto

Հարվածը եկավ այնտեղից, որտեղից ամենաքիչն էր սպասվում: Օսկանյանն ու իր “ներքին հայրերը”, դատելով Օսկանյանի ռեակցիայից, դա բացարձակ չէին հաշվարկել: “Փողերի լվացման” թեման նուրբ խնդիր է “ալամ աշխարհի” համար: “Օսկայնան @ հայրեր” պրոդաքշընը”  հանկարածիի եկավ առաջին հերթին ընդհանուր խաղի տեսանկյունից: Եւ իզուր. չկա  “ավելի հավասարներ”` հավասարների մեջ: Տես` Ստրոց Կանի պատմությունն` էն կողմերում, էս “կողմերում՚”էլ` հարկերը […]

Թոխմախի Մհերին “լյուքս” սենյակ բաժին ընկավ. Հրապարակ

“Հրապարակ”-ը նկատում է, որ ի տարբերություն նախորդի, այս Ազգային ժողովում բուռն թափով վերանորոգման աշխատանքներ չեն ընթանում: Պատգամավորները հոգում են միայն իրենց կահույքի հոգսը: Բացառությամբ Մհեր Սեդրակյանի: Նրան բաժին է հասել “գոլդ” տեղ` միանգամից երկու` 209-210 սենյակները, երկրորդ հարկի սկզբնամասում, դահլիճին շատ մոտ: Խորհրդարանում “ամենապրեստիժնի” են համարվում դահլիճին մոտ սենյակները: Ասում են` սա Աժ նախագահի հատուկ […]

Բենզինը էժանացել է. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի,  վառելանյութի շուկայում, , գները որոշ չափով նվազում են։ Սակայն դա չի նշանակում, թե ամերիկյան արժույթի ուժեղացումը, որ ընդհանրապես լրացուցիչ գնաճային ճնշումներ է ստեղծել, այստեղ ազդեցություն չի գործել։ Վառելանյութի գների անկումը պարզապես միջազգային զարգացումների արձագանքն է։ Վառելանյութի արտաքին շուկայում արդեն տեւական ժամանակ է, ինչ գները նվազում են։ Այնպես որ, եթե չլիներ դոլարի թանկացումը, […]

Կգործի երկաթուղի՞ն.Հայացք

“Հայացք” օրաթերթը տեղեկացնում է, որ “Ազերյոլսերվիս” բաժնետիրական ընկերության ղեկավար Ջավադ Ղուրբանովը հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կսկսի շահագործվել այս տարվա աշնանը: Նախկինում շահագործման ժամկետը տեղափոխվել է 2013 թվական, սակայն Ղուրբանովի պնդմամբ` “ժամկետները կրճատվել են, քանի որ շինարարական “վերականգնողական աշխատանքները հաջողվել է իրականացնել ժամանակին: Սեպտեմբերի վերջին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով թեստային ռեժիմով կանցնի առաջին գնացքը”: Հիշեցնենք, որ Հայաստանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի