09 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ծառուկյանը մտահոգ է Օսկանյանով. Երկիր

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անձնական հարցերով, ինչպես “Երկիր”-ին տեղեկացրել է ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, գտնվում է արտերկրում: Վերջինիս փոխանցմամբ, Ծառուկյանը կվերադառնա մի քանի օրից, կհանդիպի Վարդան Օսկանյանի հետ եւ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը նշել է նաեւ, որ չնայած Ծառուկյանն արտերկրում է, բայց նրան պարբերաբար եւ հանգամանորեն տեղեկացվում է Օսկանյանի […]

ՕԵԿ-ում էլի խաբել են. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, “Օրինաց երկիր” կուսակցությունն ԱԺ ընտրությունների շրջանում մարդկանց պլաստիկ քարտեր է բաժանել, որոնք, սակայն, հնարավոր չէ օգտագործել: Այդ քարտերով “Երևան” բժշկական կենտրոնում նրանք պետք է սպասարկվեին 20 տոկոս զեղչով: Քարտերը վերցնողները, փաստորեն, քվեարկել են ՕԵԿ-ի օգտին, իսկ ահա բժշկական կենտրոնում նրանց մերժում են` ասելով, թե իրենց հետ ոչ ոք համապատասխան պայմանագիր չի կնքել: […]

Վանոյին հետ են բերում. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” օրաթերթի. Facebook-յան “ելք”խմբում սկսել է ստորագրահավաք` ի պաշտպանություն տաղանդավոր գրող Վանո Սիրադեղյանի: “Ստորագրում ենք լայքելով: Պրոցեսն սկսկվեց”,-գրվեց “Ելք”-ի պատին: Ստորագրահավաքին արդեն մասնկացել են մի քանի տասնյակից ավելի քաղաքացիներ:  “Մենք ոչ մի տեղեկություն չունենք ոչ նրա գտնվելու վայրի, ոչ էլ նրա վիճակի մասին”,-ասել է “Ելք” խմբի ու ստորագրահավաքի նախաձեռնող Վարդուհի Սիմոնյանը:- Խոսակցություններ են պտտվում, […]

Երկարամյա մանկավարժը “Ժառանգության” բլբուլին տեղն է դրել. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի,  երեկվանից “Ժառանգության” գրասենյակում լուրջ իրարանցում է սկսվել: Դրա պատճառը, ասում են, եղել է “Ժառանգության” բլբուլ Ստյոպա Սաֆարյանի ու Անահիտ Բախշյանի թեժ լեզվակռիվը` կապված ներքաղաքական կյանքում տիրող առկա իրավիճակի ու ներկուսակցական որոշ խնդիրների հետ: Նույն լուրերի համաձայն, Ստյոպան Բախշյանին ասել է, որ ավելի լավ կլինի վերջինս այս ընթացքում հեռուստաէկրաններին, մասնավորապես` “Կենտրոնում” ու […]

“Նման բանի” պատճառը պարզ չի. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է, որ թեպետ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խոստացել էր 10 օրվա մեջ բացահայտել, թե ինչ հանգամանքներում էր հրդեհվել Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի տանիքը, սակայն մինչ օրս պաշտոնական որեւէ հայտարարություն չի արվել: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Երեւանի Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ-ի գրասենյակի տանիքն այրվել էր, եւ հրդեհը մարելու համար հրշեջների լցրած ջուրը […]

Պահածո չենք ուտի. 168 ժամ

Հայաստանյան պտուղբանջարեղենային պահածոների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները լուրջ խնդրի առաջ են կանգնել: Ըստ “168 ժամ”-ի, ապակյա տարաներ արտադրող “Սարանիստը” եւ  “Գլաս ուորլդ քամփնին” հրաժարվում են տեղական շուկային ապակյա տարաներ վաճառել: Առաջինը պնդում է, որ ընդհանրապես դադարեցրել է արտադրությունը կապված վերազինման հետ, իսկ երկրորդ ընկերությունը տեղական արտադրողի համար մինչեւ օգոստոս տարաներ չի կարող արտադրել, քանի որ իրենց […]

Սեւ-մութ օրեր Ալիկի համար. Երկիր

ՀՀ նախագահի խորհրդական, ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի գործերը, կարծես, այնքան էլ լավ չեն: “Երկիր”-ի տեղեկություններով` վերջին շրջանում նա բավականին մեկուսացվել է, իսկ ավելի հստակ` նրան մեկուսացրել են: Թերթի աղբյուրները պնդում են, որ նախկին ոստիկանապետի գործերը լավ չեն հարազատ Արարատում, հատկապես մարզկենտրոն` Արտաշատում. նրա երբեմնի լավագույն ընկերները եւ մտերիմները խուսափում են նրա հետ շփվելուց: Ոմանց […]

Ծառուկյանի գործարանը չի աշխատում. Հայկական ժամանակ

Արդեն մի քանի օր է, ինչ չի աշխատում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը: Այս մասին “Հայկական ժամանակ” թերթին տեղեկացնում են տեղի աղբյուրները: Գործարանի չաշխատելը պայմանավորված է ցեմենտի նկատմամբ պահանջարկի կտրուկ նվազմամբ: Գործարանը չի կարողանում իրացնել իր արտադրանքը, և ներկայումս եղածը կուտակվել է պահեստներում: 2009-ի ճգնաժամն ամենաշատը հարվածեց հենց շինարարության ոլորտին, և նույնիսկ […]

Վարչապետը երկու անգամ շնորհավորեց նախկին վարչապետին. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը գրում է, որ երեկ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը, ժամը 09:45-ի սահմաններում Պանթեոն էր ժամանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն առաջինն էր ծաղիկներ դրել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին: Ժամը 11:15-ի սահմաններում վերջապես ժամանել էր նաեւ երկրի “բարձրագույն էլիտան”` ՀՀԿ առաջնորդի ղեկավարությամբ, որոնց հետ կրկին եկել էր Տիգրան Սարգսյանը, որը, ինչպես նկատեց թերթի թղթակիցը,  բոլորից շուտ […]

Ծառուկյանը պաշտպանելու է` Արգամիչն է ասել. Հրապարակ

“Հրապարակ”-ի աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ-ն, ինչպես եւ ՀՀԿ-ն, սկսել է գիշերային ռեժիմով աշխատել: Կոալիցիա չմտնելու որոշումը մեկ գիշերվա մեջ է կայացվել` հավաստում են դրանից մեկ օր առաջ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպած, ապագա պորտֆելների մասին զրուցած ԲՀԿ-ականները: Նույնատիպ է եղել նաեւ Ծառուկյանի` ԱԺ առաջին նիստին չմասնակցելու որոշումը. գիշերվա մինչեւ ուշ ժամ նա իր կուսակիցներին ասել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի