05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանի գործարանը չի աշխատում. Հայկական ժամանակ

Արդեն մի քանի օր է, ինչ չի աշխատում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը: Այս մասին “Հայկական ժամանակ” թերթին տեղեկացնում են տեղի աղբյուրները: Գործարանի չաշխատելը պայմանավորված է ցեմենտի նկատմամբ պահանջարկի կտրուկ նվազմամբ:

Գործարանը չի կարողանում իրացնել իր արտադրանքը, և ներկայումս եղածը կուտակվել է պահեստներում: 2009-ի ճգնաժամն ամենաշատը հարվածեց հենց շինարարության ոլորտին, և նույնիսկ երեք տարի անց շինարարությունը Հայաստանում շարունակում է սահուն անկում արձանագրել: Ուշագրավ է, որ այս տարվա առաջին 4 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցեմենտի արտադրությունը կրճատվել է 12.6 տոկոսով, բայց նույնիսկ այս պայմաններում արտադրված ցեմենտը դժվարությամբ է սպառվում:

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը “Ազատություն” ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում ասել է, թե գործարանի աշխատանքների դադարեցման համար քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ