12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

“Նման բանի” պատճառը պարզ չի. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է, որ թեպետ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խոստացել էր 10 օրվա մեջ բացահայտել, թե ինչ հանգամանքներում էր հրդեհվել Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի տանիքը, սակայն մինչ օրս պաշտոնական որեւէ հայտարարություն չի արվել: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Երեւանի Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ-ի գրասենյակի տանիքն այրվել էր, եւ հրդեհը մարելու համար հրշեջների լցրած ջուրը վնասել էր հատկապես Սերժ Սարգսյանի աշխատասենյակը:
Թերթը փորձել է Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանից պարզել, թե ինչ փորձագիտական եզրակացություն է տվել ԱԻՆ-ը հրդեհված գրասենյակի վերաբերյալ:
“Դեռ ոչ մի նորություն չկա: Չեն խոստացել, որ տասը օրից պարզ կլինի, այլ ասել են, որ նման բաները նվազագույնը տասը օր են տեւում”,-շատ կոպիտ տոնով հայտարարել է նա: Հատուկ Գրիգորյանի համար “Ժողովուրդը” նշում է, որ “նման բանից” շուրջ 25 օր է անցել”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ