24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՕԵԿ-ում էլի խաբել են. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, “Օրինաց երկիր” կուսակցությունն ԱԺ ընտրությունների շրջանում մարդկանց պլաստիկ քարտեր է բաժանել, որոնք, սակայն, հնարավոր չէ օգտագործել: Այդ քարտերով “Երևան” բժշկական կենտրոնում նրանք պետք է սպասարկվեին 20 տոկոս զեղչով:
Քարտերը վերցնողները, փաստորեն, քվեարկել են ՕԵԿ-ի օգտին, իսկ ահա բժշկական կենտրոնում նրանց մերժում են` ասելով, թե իրենց հետ ոչ ոք համապատասխան պայմանագիր չի կնքել:

ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանն էլ թերթի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է, թե ինքը տեղյակ չէ ոչ մի քարտից ու “Հայասի”-ից, չնայած այդ “Հայասին” տեղավորված է նույն ՕԵԿ-ի շենքում, լոգոտիպն էլ շատ նման է ՕԵԿ-ի զինանշանին:

“Հայասի” անունով բարեգործական հիմնադրամի մասին նշված է ընտրողներին բաժանված քարտի վրա:

Ի դեպ, ՕԵԿ պաշտոնական կայքում այսպիսի կարգախոսների կարելի է հանդիպել. “Միասին կառուցենք օրենքի Հայաստան”, “Վստահեք, որ կառուցենք օրենքի երկիր”: “Ու փաստորեն, սրանք են այս կուսակցության պատկերացրած օրենքն ու օրինականությունը: Երևակայեք` ինչպիսի օրենքի Հայաստան էր սարքելու մեր երկիրը, եթե մի քիչ ավելի մեծ հնարավորություններ ունենար”,գրում է “Հայակական ժամանակ”-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ