05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարչապետը երկու անգամ շնորհավորեց նախկին վարչապետին. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը գրում է, որ երեկ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը, ժամը 09:45-ի սահմաններում Պանթեոն էր ժամանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն առաջինն էր ծաղիկներ դրել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:
Ժամը 11:15-ի սահմաններում վերջապես ժամանել էր նաեւ երկրի “բարձրագույն էլիտան”` ՀՀԿ առաջնորդի ղեկավարությամբ, որոնց հետ կրկին եկել էր Տիգրան Սարգսյանը, որը, ինչպես նկատեց թերթի թղթակիցը,  բոլորից շուտ եկել ու գնացել էր:

“Բայց թե որն էր Տ. Սարգսյանի` շուտ գալու, գնալու եւ հետ վերադառնալու իմաստը, այդպես էլ անհասկանալի է մնացել բոլորի համար: Կամ էլ երեւի վարչապետը, տեսնելով, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ առաջնորդի հետ է Պանթեոն գնում, փոշմանել ու հետ էր եկել”,-եզրահանգում է “Ժողովուրդ”-ը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ