Թոխմախի Մհերին “լյուքս” սենյակ բաժին ընկավ. Հրապարակ

“Հրապարակ”-ը նկատում է, որ ի տարբերություն նախորդի, այս Ազգային ժողովում բուռն թափով վերանորոգման աշխատանքներ չեն ընթանում: Պատգամավորները հոգում են միայն իրենց կահույքի հոգսը: Բացառությամբ Մհեր Սեդրակյանի: Նրան բաժին է հասել “գոլդ” տեղ` միանգամից երկու` 209-210 սենյակները, երկրորդ հարկի սկզբնամասում, դահլիճին շատ մոտ:
Խորհրդարանում “ամենապրեստիժնի” են համարվում դահլիճին մոտ սենյակները: Ասում են` սա Աժ նախագահի հատուկ վերաբերմունքի արտահայտությունն է: Թոխմախի Մհերը շինարարական բուռն աշխատանքներ է իրականացնում ներսում. երկու սենյակները միացնում է իրար, որպեսզի օրենսդրական աշխատանքներ կատարելու համար “պրաստոր” ունենա, սիրտը չնեղվի, օրենքները հանգիստ գրի: