24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչը չներվեց Օսկանյանին. Իրատես De facto

Հարվածը եկավ այնտեղից, որտեղից ամենաքիչն էր սպասվում: Օսկանյանն ու իր “ներքին հայրերը”, դատելով Օսկանյանի ռեակցիայից, դա բացարձակ չէին հաշվարկել:

“Փողերի լվացման” թեման նուրբ խնդիր է “ալամ աշխարհի” համար: “Օսկայնան @ հայրեր” պրոդաքշընը”  հանկարածիի եկավ առաջին հերթին ընդհանուր խաղի տեսանկյունից: Եւ իզուր. չկա  “ավելի հավասարներ”` հավասարների մեջ:

Տես` Ստրոց Կանի պատմությունն` էն կողմերում, էս “կողմերում՚”էլ` հարկերը թաքցնող Խադարկովսկու էպոպեան. Յուլիային հիշելը անհարմար է` փաստաբանի հետ համբուրվելու “տեսարանի” պատճառով:

Օսկանյանի աչքերում նկատվող ներքին ցավը, մատնվող “խռովքն” ասանավանի եւ քաղաքական կատերգորիա չեն, որքան էլ մարդկայնորեն ամեն վայկյան քեզ բռնես մտքի վրա` “մեղք է, կնստացնեն”:

Իսկ իրենից առաջ եւ իր “օրոք” նստեց Ալիկ Արզումանյանը` “երկու” օրինակից: Առաջինն ՙօրինակը՚` ՙցախավելային հեղափոխությունն՚ էր, երբ Օսկանյանի ՙկողմնակիցները՚ մեր ականջին շշնջում էին` Չուբայնս է էդ մի քանի հազարը տվել ՙհեղափոխականներին՚ /այ-այ-այ` Չուբայսը, հասկանում եք, Բիլդենբերգյան ակումբի ներկայացուցիչ է/, իսկ էստեղ խոսք է գնում ալամ աշխարհի մորմոն, ՙհարգված ֆիգուր՚, /չնայած որ` մորմոնների տարեկան բյուջեն կազմում է  խիստ աստղաբաշխական թիվ, այնուհանդերձ հայաստանյան երկաթ-բետոնե ՙկոնստրուկացիաների՚ գործարանը վաճառվել են ՙժալկի՚` երկու միլիոն դոլարով/ պարոն Հանթսմանի մասին, որին Քոչարյանն ընդունել-ճանապարհելիս այնպես էր պաչում, որ հայ ժողվուրդը սարսռում էր ասոցիատիվ զուգահեռից. վերջինս հրաժարվել էր Վեհափառ հոր` իրեն մեկնած խաչը համբուրել:

Խնդիրը ներքին լինելուց առաջ` ՙարտաքին՚ է: Բայց մինչ կհասնենք արտաքինին, հիշենք, որ որեւէ ձայն` հանուն իր ձերբակալված գործընկեր Ալիկ Արզումանյանի, Օսկանյանն այն օրերին այդպես էլ չհանեց:

Չգիտես ինչու, այսօր բոլոր մոռացել են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի` նույնական ՙհալածանքը՚, երբ նրա կառույցներում` ՌԱՀՀԿ, քաղաքացիական նախաձեռնություն, սկսվեցին ՙստուգումներ՚ ու մամուլում ՙարտազատումներ՚ եղան, որ չարաշահումներ են հայտնաբերվել; Նաեւ` նրա տիկնոջ ՙկառույցում՚` ՙՕրրանում՚: Րաֆֆին այդ օրերին, առանց ծոմի, բավական նիհարեց, մինչեւ իր հայր` Ռիչարդ Հովհաննիսյանը` Քըրքի համագյուղացին, ԱՄՆ-ում հայկական-հրեական լոբբիսների լավագույն բարեկամը, կարողացավ չեզոքացնել վտանգը:

Հիմա շատ ուղիղ հարց. ՙտվե՞ց՚ արտաքին աշխարհը պարոն Օսկանյանին. չէ որ, ինչպես ասացինք` սկանդալի հետ է կապվում այնպիսի անուն, ինչպիսին պարոն Հաթսմանն է, որի ներկայացուցիչն այս պահին մրցակցում է միստր Օբամային հետ` առսջիկա նախագահական ընտրություններում. հիշենք` Միթ Ռոմնին նույնպես մորմոն է:

Հարց. ճի՞շտ է որոշ փորձագետների պնդումը, որ Օսկանյանը խիստ սահուն անցել էր ռուսական դաշտ, ինչը դուր չէր եկել ՙոմանց՚: Դրսում: Եւ Օսկանյանը, ծախսելով ՙդրսի՚ ուժեղ նվիրատրված փողերը` սպասարկում էր ռուսական շահերը: Էն էլ էս նեղ մաջալին, երբ Հայաստանը, տարածաշրջանը ՙկռավախնձոր՚ են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ:

Եւ հարց վերջին. կարո՞ղ էր ԱՄՆ-ը թույլ տալ, որ իր փողերով սպաարկվի  ռուսական եւ օսկանյանական ներքին ՙպապայի՚ շահերը, եւ դա այն ժամանակ, երբ ինքը հետ քաշեց անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին` Քլինթոնի այցին զուգահեռ հայտարարեցնելով, որ նախագահական ընտրություններում նա չի դնելու իր թեկնածությունը:

Դատելով Օսկանյանի ՙշուրջ՚ զարգացումերից` ո`չ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ