10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ալեքսանյանը Կարապետիչը չէ, բայց Քոբուլեթի կտանի. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի,  որ այս տարի Սամվել Ալեքսանյանը հանգստանալու է ոչ թե ինչպես միշտ` Դուբայում, այլ` Քոբուլեթիում եւ իր հետ տանելու է հազար մարդ իր համայնքից: “Տանելու եմ-տեղավորեմ հյուրանոցում, հետեւեմ` լավ հանգստանան, լավ լողանան”: Ի՞նչու ոչ Դուբայ, այլ ընդամենը Քոբուլեթի. ինքը Դուբայի է արժանի, ժողովուրդը Քոբուլեթիի՞: “Թանկ ա` թանկ, չես պատկերացնի, էդքան փող չունեմ: Ինձ որտեղի՞ց […]

Օսկանյանի գործը կարճվելու է՞.Հայկական ժամանակ

ՀՀ նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը երեկ 2-րդ անգամ է հրավիրվել ԱԱԾ և 2-րդ անգամ է հրաժարվել ցուցմունք տալ փողերի լվացման հատկանիշներով քննվող գործի շրջանակներում, որով նա անցնում է որպես վկա: “Հայկական ժամանակ”-ը նշում է, որ Օսկանյանն անցյալ շաբաթ բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` քրգործի մասին որոշումը վերացնելու և գործով վարույթը […]

Մեղադրյալը ամաչե՞ց աղջկա հայացքից. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի, երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 21-ամյա Մարի Դավթյանին այրած Գեւորգ Թադեւոսյանի դատավարությունը:   Թերթը հիշեցնում է, որ  հունվարի 20-ին 51-ամյա այս գյումրեցին իր աղջկա պատիվը փրկելու, նրան մարմնավաճությունից հետ պահելու  համար սպանել էր 8 ամսական երեխայի մայր 21-ամյա Մարի Դավթյանին, այնուհետեւ պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի կիսանկուղային հատվածում այրել էր նրա դին: […]

Անվտանգ սնունդ ենք ուտելու. Ազգ

Սննդամթերքի անվտանգության ոլորտում Հայաստանի օրենսդրությունը կհամապատասխանեցվի Եվրոմիության պահանջներին, մասնավորապես ապրանքների ազատ տեղաշարժի դրույթին: Այս մասին գրում է “Ազգ”-ը: Կառավարության այս որոշման առնչությամբ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ բոլոր սնունդ արտադրող ձեռնարկությունները պետք է ունենան ներքին հսկողությունՙ լաբորատորիաներ: Այդ լաբորատորիաներում նրանք պարբերաբար պարտավոր են ստուգել իրենց արտադրած սննդամթերքը: Սակայն եթե շուկայում հայտնաբերվի որեւէ սննդամթերք, որը […]

Նախընտրական քարոզարշավ “Ֆեյսբուք”-ում.Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ ”Չորրորդ ինքնիշխանություն” թերթի ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը եւս գրանցվել է Facebook սոցիալական ցանցում. Այսուհետ Սահակյանը եւս այդ ցանցում պաշտոնական էջ կունենա: Թերթը հիշեցնում է, , որ մինչ այդ ցանցում գրանցվել էր արդեն  նախագահի մեկ այլ թեկնածու` ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Ի դեպ, Սահակյանն արդեն հասցրել է բավական ուշագրավ հաղորդագրություն թողնել իր պաշտոնական էջում, […]

Լրագրողները պատգամավորներից շատ են. Երկիր

“Երկիր” օրաթերթի  տեղեկություններով Աժ սեպտեմբերի նստաշրջանին խստացվելու է լրագրողների հավատարմագրման կարգը: 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների մեծ մասն արդեն հասցրել է դժգոհել վերեւներում, թե լրագրողներն այնքան շատ են, որ Աժ-ում հանգիստ շնչել չի լինում: Պատգամավորները հատկապես դժգոհ են, որ խորհրդարանում կարող է հավատարմագրվել ցանկացած լրատվամիջոցի ցանկացած լրագրող` անկախ նրանից` այդ կայքը կամ թերթը քանի ընթերցող, ինչ […]

ՀՀԿ-ի որսորդներն ու ԲՀԿ-ի Գելը. Հրապարակ

“Հրապարակ”-ը գրում է, որ կառավարության ծրագրի քվեարկությունից անմիջապես հետո լրագրողներից մեկը միջանցքում բարձրաձայն հարցնում էր. “Ո՞վ գիտի Գելի տեղը, չե՞ք ասի ուր է Գելը, կարո՞ղ է իմանաք”: ՀՀԿ-ականներից մեկը մոտեցավ նրան ու “գողական” ձայնով, թե` “քուր ջան, ըտենց մի ասա”: Լրագրողն անակնկալի եկավ: “Քուր ջան, ՀՀԿ-ում որսորդները շատ են` ըտենց մի ասա”, ու ցույց տվեց […]

Դաշնակցությունում մեկը մյուսից տեղյակ չի. Իրավունք

ՀՅԴ  խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը` դրժելով ՀՅԴ-ի` կառավարության հնգամյա ծրագրին դեմ քվեարկելու որոշումը, ընդհանրապես չի քվեարկել: Այս մասին գրում է “Իրավունք”-ը եւ փորձել Ա.Վարդանյանի նման քայլի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՀՅԴ մամլո խոսնակ Սպարտակ Սեյրանյանից: Սակայն պարզվել է, որ կուսակցության մամուլի պատասխանատուն չի ուզում տեղյակ լինել ՀՅԴ գործերից ու անտեղյակ է. “-Զանգահարեք Աղվան Վարդանյանին կամ խմբակցության ղեկավար Արմեն […]

Պատերազմ ենք գնում, բարով գնաք. Ժողովուրդ

“Մեծն Տիգրան” աշխարհազորային գունդը “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի գլխավորությամբ շարունակում է հունիսի 11-ի հայտարարությամբ սկսված կամավորականների հավաքագրումը: Այվազյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք երիտասարդներին 3 ամսով վկայական են տալիս, որոնք փորձաշրջանն անցնելուց հետո պատրաստ կլինեն գնալ առաջին գիծ: Թերթը հիշեցնում է, որ “Մեծն Տիգրան” աշխարհազորային գունդը Սեյրան Օհանյանին բաց նամակ էր գրել` […]

Ծեծված բժշկին արտասահման չեն տեղափոխի. Առավոտ

“Հարսնաքարում” ծեծի ենթարկված մայոր բժշկի կյանքը փրկելու համար առողջապահության նախարարությունում կոնսուլիում են հրավիրել ու քննարկել արտերկրից բժիշկ հրավիրելու, կամ կյանքի համար այս պահին կռիվ տվող մայոր բժշկին արտերկիր տեղափոխելու հարցը: Այս մասին գրում է “Առավոտ”-ն ու նշում, որ թերթի թղթակիցը տեղեկությունը ճշտել է առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանից: “Նա ասաց, որ երեկ ինքը այդ խնդիրն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի