24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեղադրյալը ամաչե՞ց աղջկա հայացքից. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի, երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 21-ամյա Մարի Դավթյանին այրած Գեւորգ Թադեւոսյանի դատավարությունը:

 

Թերթը հիշեցնում է, որ  հունվարի 20-ին 51-ամյա այս գյումրեցին իր աղջկա պատիվը փրկելու, նրան մարմնավաճությունից հետ պահելու  համար սպանել էր 8 ամսական երեխայի մայր 21-ամյա Մարի Դավթյանին, այնուհետեւ պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի կիսանկուղային հատվածում այրել էր նրա դին: Սպանվածը Գեւորգ Թադեւոսյանի դստեր` 20-ամյա  Ալվարդի մտերիմ ընկերուհին էր:

Երեկ ամբաստանյալը պետք է հանդես գար վերջին խոսքով: Մինչ Գեւորգ Թադեւոսյանը սկսեց խոստովանել, որ  իրականում վատ բան է արել` “իր կամքից անկախ ստացվել է, էլի”, դատարանից խնդրեց մեղմ մոտենալ իրեն, դահլիճ մտան նրա քույրը եւ դուստրը, ու ամբաստանյալը, տեսնելով նրանց, հատկապես դստերը, փոխեց իր վերջին խոսքը` պնդելով, որ ինքը անմեղ է, կապ չունի մարդասպանության հետ:

Դատավոր Էդուարդ Մանուկյանը  վճիռը կհրապարակի ամիս 26-ին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ