Ալեքսանյանը Կարապետիչը չէ, բայց Քոբուլեթի կտանի. Հրապարակ
Ըստ “Հրապարակ”-ի, որ այս տարի Սամվել Ալեքսանյանը հանգստանալու է ոչ թե ինչպես միշտ` Դուբայում, այլ` Քոբուլեթիում եւ իր հետ տանելու է հազար մարդ իր համայնքից:
“Տանելու եմ-տեղավորեմ հյուրանոցում, հետեւեմ` լավ հանգստանան, լավ լողանան”: Ի՞նչու ոչ Դուբայ, այլ ընդամենը Քոբուլեթի. ինքը Դուբայի է արժանի, ժողովուրդը Քոբուլեթիի՞: “Թանկ ա` թանկ, չես պատկերացնի, էդքան փող չունեմ: Ինձ որտեղի՞ց փող. ոչ բիզնես ունեմ, ոչ բան, յոթ էրեխա եմ պահում. կարա՞մ հիսուն հոգի Դուբայ տանեմ, լավ ա հազար հոգի Քոբուլեթի տանեմ”:
Ինչո՞ւ է, բոլոր դեպքերում, որոշել “Տիգրան Կարապետյան խաղալ” հարցին ասաց` ոչ մի Կարապետիչ, համայնքիս ժողովրդի առողջության, հանգստի, ապագայի մասին եմ “մենակ” մտածում:
“Ապագայում” էլ նախագահական ընտրություններ են` Ալեքսանյանը դրան էլ է պատրաստվում: Եթե ՏՄՊՊՀ-ն եղած “քիչ”` Քոբուլեթիի համար պահած փողն էլ մինչ այդ ձեռից չառնի. օրերս առգրավել եւ դադարեցրել են “Ալեքս Գրիգի” որոշ օղիների արտադրությունը: