06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նախընտրական քարոզարշավ “Ֆեյսբուք”-ում.Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ ”Չորրորդ ինքնիշխանություն” թերթի ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը եւս գրանցվել է Facebook սոցիալական ցանցում. Այսուհետ Սահակյանը եւս այդ ցանցում պաշտոնական էջ կունենա:

Թերթը հիշեցնում է, , որ մինչ այդ ցանցում գրանցվել էր արդեն  նախագահի մեկ այլ թեկնածու` ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Ի դեպ, Սահակյանն արդեն հասցրել է բավական ուշագրավ հաղորդագրություն թողնել իր պաշտոնական էջում, որից պարզ է դառնում, որ այս ընտրություններում Սահակյանն իր քարոզարշավը սկսել է այն նույն գյուղերից, որտեղ այցելել էր հինգ տարի առաջ:

“Երեկ` նախագահական քարոզարշավի առաջին օրը, նախագահի թեկնածու Բակո Սահակյանը այցելել է Մարտակերտի շրջան եւ հանդիպել Թալիշի, Մատաղիսի, Մաղավուզի, Վարնկաթաղի, Մենգրելսկի, Մեծ Շենի, Մոխրաթաղի, Կուսապատի, Մեհմանայի, Ներքին Հոռաթաղի բնակիչների հետ` փաստորեն կրկնելով այն երթուղին, որով անցել էր հինգ տարի առաջ` նախագահական ընտրարշավի առաջին օրը”,- գրված է Բակո Սահակյանի էջում:

“Ի դեպ, ուշագրավ է, որ եթե Վիտալի Բալասանյանը գրառումները կատարում է առաջին դեմքով, ինչից կարելի է կարծիք կազմել, որ Բալասանյանն ինքն է կատարում այդ գրառումները, ապա Սահակյանի էջում գրառումները երրորդ դեմքով են, ինչից ենթադրվոմ է, որ պաշտոնական էջը վարում է մեկ այլ մարդ”,- եզրակացրել է թերթը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ