10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կաթնամթերը չի համապապատասխանում նորմերին. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի լրագրողը  օրերս լաբորատորիա է ներկայացրել 5 տարբեր ընկերությունների արտադրած կաթնամթերք` մածուն, քամած մածուն, թթվասեր եւ կաթնաշոռ, խնդրելով փորձաքննության ենթարկել այդ ապրանքատեսակները երկու` յուղայնության եւ մանրէաբանության պարամետրերով: Ի դեպ` փորձաքննությունն իրականացրել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լաբորատորիան: Եվ չնայած դրան` որոշ րնկերաթյունների որոշ արտադրատեսակներ չեն համապատասխանել այսպես կոչված, ստանդարտներին: Թերթը խոստանում է հետաքննությունից […]

Աղջկա ընկերուհուն այրողին՝ 13 տարի ազատազրկում. Առավոտ

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը 13 տարի ազատազրկման դատապարտեց Գյումրու պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի կիսանկուղային հատվածում 8 ամսական երեխայի մորը` 21-ամյա Մարի Դավթյանին այրած Գեւորգ Թադեւոսյանին: Թերթը հիշեցնում է, որ 51- ամյա այս տղամարդը այրել էր երիտասարդ կնոջը, իբրեւ թե իր դստերը` Ալվարդիկին, մարմնավաճառությունից հետ պահելու համար: Մարին ու Ալվարդը մոտ […]

Դումանյանը բարկացել է “տժժացող” բժիշկների վրա. Երկիր

“Երկիրը” օրաթերթի տեղեկություններով,  մոտ մեկ շաբաթ առաջ` հունիսի 21-ին, բուժաշխատողները տոնում էին իրենց մասնագիտական օրը, որը, ըստ թերթի աղբյուրների բուժաշխատողները վերածել են իսկակական տոնի: Թերթի տեղեկություններով` այդ օրը “Առողջապահության աշխատողների արհմիության”` ֆիլհարմոնիայի դահլիճում կազմակերպած համերգից հետո բուժաշխատողները գնացել են “Հարսնաքար” ու մի լավ քեֆ արել: “Այն նույն “Հարսնաքար”-ում, ուր հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկվեցին երեք […]

Հին ընկերների հավաքը թեժ է լինելու. Ժողովուրդ

ՀՅԴ-ն դեռեւս չի հստակեցրել իր գերագույն ժողովի օրը: ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը “Ժողովուրդ”-ին տեղեկացրել է, որ իրենք այդ հարցով վերջնական որոշում կընդունեն առաջիկա օրերին: Հնարավոր է` վաղն արդեն հստակ որոշված լինի ԳԺ անցկացման օրը եւ վայրը: Թերթը նշում է, որ ըստ շրջանառվող լուրերի` ՀՅԴ այս գերագույն ժողովը բավական թեժ է լինելու, քանի որ սփյուռքի […]

Ներկա եւ նախկին գործընկերները Ծաղկաձորից Էմիրություններ. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի  տեղեկություններով, նախօրեին Ծաղկաձորի “Ոսկու Աշխարհ” ռեստորանային համալիրում բավականին երկար զրույցի են բռնվել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ու տրանսպորտի ու կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը, որոնց վերջում միացել են նաեւ մի քանի նախկին պետական չինովնիկներ: Բայց պարզվում է` նախկին ու ներկա նախարարների հանդիպումը աննպատակ չի եղել. տարիներ շարունակ պաշտոններ զբաղեցնող կարկառուն դեմքերը այս […]

Քյարթու-մեռած ելույթները “հարվարդյան” տղերքը չփոխեցին.Իրատես de facto

          Քաղաքական ուժերն այսօր կանգնած են կարեւոր մեկ խնդրի առջեւ. դառնո՞ւմ են պրոգրեսիվ, ցիվիլ խաղի կանոններով առաջնորդվող ուժեր, թե դեմագոգիան, ամբիցիան, էժան խաղն ու սրա-նրա շահերն սպասարկելը հետայսու եւս մեր քաղաքական օրակարգի կրեդոն են: Խորհրդարանական քննարումները գծեցին մի նիշ, որը, եթե որպես առաջին հաց կուտ, չգնա, պետք է որ ապահովի դոմինոյի էֆեկտը` […]

Օգնականներն օգնեցին ազատվի. Ժողովուրդ

Երեկ աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել Աժ անձնակազմի կառավարման վարչության պետ Վարդուհի Խաչատրյանը: “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` նրա հրաժարականի պատճառը եղել է այն, որ Խաչատրյանը ձգձգել է Աժ պատգամավորների վճարովի օգնականների հետ պայմանագրեր կնքելու գործընթացը: Այդ պատմությունից հետո մամուլում հրապարակվեց պատգամավորների օգնականների բաց նամակը, ինչն էլ առիթ դարձավ, որ նա հրաժեշտ տա պաշտոնին:

Դատախազը գնո՞ւմ է մամուլի շենքը. Հրապարակ

“Հրապարակ”-ի`փոխանցմամբ` Պետգույքի կառավարման վարչության եւ Արշակունյաց 2 (Մամուլի տուն) վարձակալների հակամարտությունը շարունակվում է: “Ինչպես հայտնի է, այս շենքում տարածքներ զբաղեցնող լրատվական գործակալությունների եւ թերթերի խմբագրությունները չէին համարվում վարձակալներ, քանի որ նրանք տարածքները զբաղեցնում էին անվարձահատույց եւ վճարում էին միայն սպասարկման վճար. 1 քմ-ի համար` ամսական 250 դրամ: Հիմա նրանց զգուշացրել են, որ սպասարկման վարձավճարը կրկնակի […]

ԱԺ-ում հարմարավետ տեղավորված ՀԱԿ-ը կլինի օպերայում. 168 ժամ

“168 ժամ” թերթը անդրադարձել է Ազատության հրապարակում այսօր կայանալիք Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին: Ըստ թերթի,  հանրահավաքը կայանալու է արդեն նոր իրավիճակում, իրավիճակ, որում, ըստ էության, ՀԱԿ-ի հանրահավաքն ավելի շատ արհեստական միջոցառում է, քան քաղաքական գործընթացներում այդ ուժի գործունեությունից բխող անհրաժեշտություն: Այսօրվա հանրահավաքը այդպիսին կլիներ, եթե ՀԱԿ-ը հրաժարվեր պատգամավորական մանդատներից: Սակայն նաեւ անցած շաբաթվա ընթացքում ՀԱԿ […]

Կոնսերվատորիայում “ջարդում” են. Չորրորդ ինքնիշխանություն

 Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի անձնակազմը շուրջ 70 տոկոսով կրճատվել է: Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն”-ը նշում, որ ըստ խոսակցությունների, այդ հողի վրա կոնսերվատորիայում ահավոր մեծ դժզոհության ալիք է բարձրացել, եւ այսօր բացառված չէ, որ կրճատված աշխատակիցները հանդես գան հրապարակային հայտարարություններով: Այս տեղեկությունները թերթն իմացել է երեկ ուշ երեկոյան, ուստի պատասխանատուներից հարցի կապակցությամբ մեկնաբանություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի