Քյարթու-մեռած ելույթները “հարվարդյան” տղերքը չփոխեցին.Իրատես de facto

Քաղաքական ուժերն այսօր կանգնած են կարեւոր մեկ խնդրի առջեւ. դառնո՞ւմ են պրոգրեսիվ, ցիվիլ խաղի կանոններով առաջնորդվող ուժեր, թե դեմագոգիան, ամբիցիան, էժան խաղն ու սրա-նրա շահերն սպասարկելը հետայսու եւս մեր քաղաքական օրակարգի կրեդոն են:
Խորհրդարանական քննարումները գծեցին մի նիշ, որը, եթե որպես առաջին հաց կուտ, չգնա, պետք է որ ապահովի դոմինոյի էֆեկտը` զգոնացնելով բոլորին:
Առաջին հերթին պառլամենտական մեծամասնությանը: Ասենք միանգամից. ՀՀԿ-ն պատրաստ չէր նման “ճակատամարտի”: Ավելին` հասկանալի դարձավ, որ ՀՀԿ գործադիր մասը, որքան է պարադոքսալ, ավելի մոբիլ է, քան` օրեսդիրը: Երբ հակառակը պետք է լիներ: ՀՀԿ պառլամենտական կոնգլոմերատը չկարողացավ բանավեճային մակարդակում կանգնել գործադրի թիկունքին` ընդդեմ ընդդիրադիրներ /խոսքը բացարձակ չի վերաբերում չընդդիմադիր-ԲՀԿ-ին. այնտեղ բոլորվին այլ մակարդակ է, եւ որքան էլ ցավալի, հենց այս ուժն էր, որ քննարկումների ողջ ընթացքում խելագար ագրեսիվությամբ քննարկումների պրագրեսիվ մթնոլոտն անվերջ տեղափոխում էր ռեակցիոն` զգայական, ամբիցիոզ դաշտ` հագուրդ տալու ինչ-ինչ չբավարաված նկրտումների/:
Մարտավարական տեսանկյունից հետաքրքիր էր, թե ինչ էր անելու ՀՀԿ-ն` երկրորդ օրը խաղը վերջնականապես տանուլ չտալու համար: Կարելի էր կարծել` քյարթու-մեռած ելույթերը փոխարինելու էր “հարվարդյան տղերքի” /Լեւոն Մարտիրոսյան, Սամվել Ֆարմանյան… ֆորմատով. ուրիշ ինչի՞ համար են նրանք այնտեղ/ պասաժով: Այդպես չեղավ: Ինչպես ասաց գործադրի “թարմերից” մեկը` գործադրի ջրհեղեղից փրկվելու գործը` գործադրի ձեռքերում էր լոկ: Խաղի մեջ մտավ գործադրի երկրորդ “պիլոտը” ու փափուկ-գրագետ վայրէջքի տարավ ՀՀԿ “ինքնաթիռը”. խոսքն Աշոտյանի մասին է:
Բոլոր դեպքերում, պառլամենտական մեծամասնությունը կանգնած է լուրջ դիլեմայի առաջ. կարողանալո՞ւ է` ա/.ապահովել քննարկումների բարձր որակ: բ/.Ինչպե՞ս է վերակազմակերպելու իր աշխատանքները` անվերջ ճեղքումներ ունենալու համար, երբ անզեն աչքով ՙդիտելով՚ դահլիճում նստած ՀՀԿ-ականներին, հասկանում ես` ահավոր դժվար: Մանավանդ որ, ինքնին մեծամասնության գլուխ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երբեք նման ֆակտորները` քաղաքականության մեջ խելք բանեցնելը, չի համարել կարեւոր:
Համ էլ` ՀՀԿ-ում”ՙնե դո էտոգ”՚. առջեւում ՏԻՄ ընտրություններն են /տես` ինչ ՙուտոցի՚ է մարզերում յուրաքանչյուր միլիմետրի համար` հենց ՀՀԿ-ականների միջեւ/, ապաեւ` նախագահական ընտություններն են: Գաղափարապես վերադասավորվել այդ ամենի շեմին, եթե ոչ` անհնար, ապա` հաստատ դժվար է լինելու, մանավանդ որ, նույնիակ Հովիկ Աբրահամյանն էր քննարկումների այդ օրը իր նստած տեղում զգում` ընթանում է մի պրոցես, որն իրենը չէ, ինքը գրեթե խաղից դուրս էր, ինչպես այդ օրը խաղից դուրս էին շատ-շատերը. խաղի այդ որակում իրենք չկան, եւ ժամանակի ընթացքում խաղը մեխանիկորեն դուրս է թքելու նրանց, որպես ավելորդ բալաստ:
Այդ իսկ պատճառով` պառլամենտի բոլոր ՙկոնֆիսիոն՚ ՙհայրերի՚ միջեւ, այդ թվում եւ Օսկանյանի թիկունքում թաքնված, շատ լուրջ, անտեսանելի պայքար է ծավալվելու պառլամենտը դե-ֆակտո ՙյուրացնելու՚ համար. պրոգրեսիվ ուժերը փորձելու են պայքարը պահել նորմալ քննարկումների, ռեակցիոնները` մուտիլովկաների, խաղ ու խաղիկներ դաշտում:
Առկա քննարկումները ցույց տվեցին, որ առաջիններին հաջողվեղ եզրը գտնել` նոր պահանջարկ-առաջարկը ձեւավորել: Եւ եթե սա համարենք ՙպլանավորված-պրոյեկտավորված՚ ռեժիսուրա` այսքան խոսվող երկուսակցական համակարգին միտված /որն էլ գիտենք` արեւմտյան պրոյեկտ է, որի մեջ էլ հաստատ փայ ունի Սերժ Սարգսյանը/, այդ դեպքում արդեն, վաղ, թե ուշ, կրկին աշխատելու է ՙերկրորդ պիլոտի պրոյեկտը՚, արդեն ոչ թե գործադիրում, այլ` ՀՀԿ համամասնական ցուցակում. դեռ ընտրությունների նախաշեմին ՀՀԿ ՙհայրերը՚ մեզ խնդրում էին ՙուշադիր նայել՚ ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ էշելոնին` 120-ից հետո սկսվող բլոկին. այնտեղից է սկսվում բուն ՀՀԿ ցուցակը. ասում էին. չէ, չենք ասում ՙհարվարդյան՚, սակայն` գաղափարա-քաղաքական պասաժն ապահովող տղեքի: Ուստի, ինչ-որ ՙիքս՚ պահից սկսած` ՀՀԿ-ն ստիպված լինի”ՙտյունինգ” անել իր պառլամենտական ՙընտրանին՚` խաղի վերջնական արդյունքը փափուկ բարձիկներով ապահո վելու համար:
Կարմեն Դավթյան