14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նիկոլն ինչ ասում է, դրա հակառակն է լինում․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վայ Նիկոլ, Նիկոլ… ինչպես Շուշին ու Հադրութն է դեօկուպացրել, այդպես էլ վիզաների ազատականացում է բերելու։

Կարդում եմ Փաշինյանին ու ի՞նչ…

Մարդն ականջահաճո բաներ է ասում,քիչ է մնում ես էլ հավատամ։

Ասում է՝ ամենաշատը երկու տարում ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում է լինելու։

Մեկը չկա՞ ասի ,այ ընկեր,2021-ին էլ ասում էիր՝ գերիները 1-2 ամսից կգան,5 տարի անցավ է…

Կամ 2021-ին ասում էր՝ Արցախում ապագա կա,կա ապագա…

Հիմա ոչ Արցախ կա ու ոչ էլ՝ ապագա։

Կամ ասում էր՝ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա։

Էն էլ դեօկուպացիայի փոխարեն Նիկոլը բերեց ամբողջ Արցախի ու ՀՀ 240 քառ.կմ -ի օկուպացիա։

Ոտքի վրա նոր սուտն էլ բռնվեց։

Նիկոլը հայտարարում է՝ System of a Down խումբը գալիս է Երեւան հուլիսին, բայց քիչ հետո պաշտոնապես հայտարարվում է, որ հուլիսին նման համերգ չի կայանալու։

Ասածս ի՞նչ է…Նիկոլն ինչ ասում է, դրա հակառակն է լինում։

Հիմա ինչքան գոռում է «խաղաղություն», այնքան պատերազմը կարող է մոտեցնել»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ