15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Լուրեր: Մայիսի 26, 2026

Հիմա ընտրություններն են մոտենում․ իշխանությունը կրկին խանդավառված է․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2020 թվականի հուլիսյան մարտերից և հատկապես Սարդարապատում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ գործող կառավարիչն ու հարակից ՔՊ-ականները գովերգում էին զինված ուժերը։ Աննախադեպ որակումներ, բարձրագոչ ձևակերպումներ. այդ ժամանակ բանակը փառապանծ էր ու հաղթական։ Պարտություններից և բանակը վարկաբեկելուց հետո նույն բանակն ու նրա […]

Փաշինյանը պատերազմով շանտաժ է անում հայ ժողովրդին․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դեռևս ապրիլի 4-ին՝ ՀՀԿ համագումարի ժամանակ, մենք ասել ենք՝ ընտրությունները կեղծվում են, որովհետև ընտրությունները միայն քվեարկության օրը չէ, այլ նախընտրական ու հետընտրական շրջանը ևս: Նախ Փաշինյանը պատերազմով շանտաժ է անում հայ ժողովրդին, բազմաթիվ մարդիկ, ընդհուպ՝ հոգևորականներ, կալանավորվում են շինծու գործերով, ընդդիմադիր ամենալոկոմոտիվ ուժի, գլխավոր ընդդիմադիր ուժի […]

Մակրոնն ու Շառլ Միշելն Արցախը հանձնելու թամադաներն են, քավորն Էրդողանն էր․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր երեխաներին Արցախում ո՞վ է սպանել՝ թուրքական բայրաքթարները չէ՞: Նիկոլը, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, հայ ժողովրդի՞ց էր հարցրել, թե՞ դաշնակիցներից: Մակրոնն ու Շառլ Միշելն Արցախը հանձնելու թամադաներն են, քավորն Էրդողանն էր: Նիկոլ Փաշինյանի միջոցով Արևմուտքն ու Թուրքիան փորձում են Հայաստանից հեռացնել Ռուսաստանի […]

Մայր Հայաստանի համար բոլոր ճակատագրական պահերին Արցախի զավակներն իրենց նվիրումով են աչքի ընկել․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «1918-ի մայիսին հայոց զորքն Արցախցի գեներալ-մայոր Դանիել Բեկ-Փիրումյանի եւ Արցախյան մահապարտների 5-րդ գունդը Պողոս Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ փրկեցին հայությանը՝ հաղթելով Սարդարապատում։ Սարդարապատում Արցախի զավակները քաջաբար կռվեցին՝ մեծ ներդրում ունենալով մեր ժողովրդի հաղթանակի ու անկախության վերականգնման գործում։ Մայր Հայաստանի համար բոլոր ճակատագրական պահերին Արցախի զավակներն իրենց նվիրումով են […]

Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բագրատ Սրբազանին էի այցի գնացել։ Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Սրբազանին պահում ճաղերի հետևում։ Ավելին՝ նույնիսկ նրա կալանավորման ժամանակը պատահական չէր ընտրվել։ Ու առհասարակ, վստահ եմ, որ ընտրությունների նախապատրաստման ռազմավարությունը կառուցելիս իշխանությունը նախապես ցուցակներ է կազմել՝ […]

Ու՞մ շահերից ելնելով է Հայաստանը «գնում» դեպի հաջորդ ռեգիոնալ հակամարտություն…Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ ժողովրդին ասում եք՝ «տե՛ր կանգնեք խաղաղությանը», գոնե տեղյա՞կ եք, որ մյուս կողմից, ձեր քայլերով, այդ նույն ժողովրդին տանում եք նոր, հավանական ռազմական վտանգին ընդառաջ: Մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար, թե ինչպես են ՔՊ-ականներն անգիտակցաբար «եփում» հաջորդ սպառնալիքը: Ամեն օր նայեք քարտեզին և ուշադիր հետևեք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի