19 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ու՞մ շահերից ելնելով է Հայաստանը «գնում» դեպի հաջորդ ռեգիոնալ հակամարտություն…Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ ժողովրդին ասում եք՝ «տե՛ր կանգնեք խաղաղությանը», գոնե տեղյա՞կ եք, որ մյուս կողմից, ձեր քայլերով, այդ նույն ժողովրդին տանում եք նոր, հավանական ռազմական վտանգին ընդառաջ:

Մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար, թե ինչպես են ՔՊ-ականներն անգիտակցաբար «եփում» հաջորդ սպառնալիքը:

Ամեն օր նայեք քարտեզին և ուշադիր հետևեք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին:

Հյուսիսից-հարավ՝ Ռուսաստանի և Իրանի միջև, Արևմուտքից-Արևելք՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև գտնվող Հայաստանը, ստեղծված անորոշ ու կոնֆլիտածին իրավիճակներում, որոշել է «Եվրամիություն խաղալ»:

Ժողովրդական մի ասացվածք կա. «Ուղտի պարը կամրջին է բռնում»: Ինչպես իրենց գործողություններով Արցախում պատերազմի առիթներ տեցին, այնպես էլ Հայաստանի համար են ստեղծում հաջորդ լուրջ սպառնալիքը:

ՔՊ-ում հասկանու՞մ են արդյոք, որ իրենց այսօրվա քաղաքականության արդյունքում, Հայաստանն ուղղակի կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում:

Ռեսուրսների ու կոմունիկացիաների համար մղվող գլոբալ հակամարտության ընթացքում, բոլոր կողմերին ազդեցության գոտիներ և հենարաններ են հարկավոր: Արևմուտքը՝ ելնելով իր շահերից, ձգտում է հիմնավորվել Կովկասում (Հայաստանում): ՌԴ-ի և Իրանի համար՝ դա կարմիր գիծ է: Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են մաքսիմալ օգտվել այդ իրավիճակից: Իսկ ու՞մ շահերից ելնելով է Հայաստանը «գնում» դեպի հաջորդ ռեգիոնալ հակամարտություն…

Սիրելի հայրենակի՛ց՝ հերթական անգամ մի խաբվիր ՔՊ-ի ստերին,

ՏԵՐ ԿԱՆԳՆԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ՛Դ»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ