24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կոնսերվատորիայում “ջարդում” են. Չորրորդ ինքնիշխանություն

 Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի անձնակազմը շուրջ 70 տոկոսով կրճատվել է: Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն”-ը նշում, որ ըստ խոսակցությունների, այդ հողի վրա կոնսերվատորիայում ահավոր մեծ դժզոհության ալիք է բարձրացել, եւ այսօր բացառված չէ, որ կրճատված աշխատակիցները հանդես գան հրապարակային հայտարարություններով:

Այս տեղեկությունները թերթն իմացել է երեկ ուշ երեկոյան, ուստի պատասխանատուներից հարցի կապակցությամբ մեկնաբանություն լսել չի հաջողեցրել:

“Միայն ավելացնենք, որ վերջին շրջանում այս բուհն անընդհատ հայտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Սկզբում պատճառը ռեկտորի ընտրություններն էին, հետո այն, որ այս շենքի վրա աչք են դրել որոշ օլիգարխներ: Հիմա էլ բուհի` կեսից ավելի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կրճատումն է: Սպասենք զարգացումներին”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ