24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանում աղջիկ քիչ է ծնվում. Ազգ

Սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հիմնախնդրի վերաբերյալ փորձագետ, դոկտոր Քրստոֆ Գիլմոտոնը Հայաստանում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հրավերովՙ ծանոթանալու առկա իրավիճակին: Թեպետ համաշխարհային չափորոշիչը ենթադրում է 105 ծնվող տղային 100 աղջիկ հարաբերակցությունը, սակայն Հայաստանում այլ միտումներ ենՙ 117 տղային 100 աղջիկ հարաբերակցություն: Ըստ “Ազգ” օրաթերթի, սա լուրջ խնդիր է նաեւ եվրոպական պետությունների համար, սակայն տարածաշրջանային երեք պետություններում խնդիրն առավել ցայտուն է: Ադրբեջանում առկա է 118 տղային 100 աղջիկ հարաբերակցություն, իսկ Վրաստանումՙ 111 տղա եւ 100 աղջիկ: Սեռով պայմանավորված խնդիրները միանգամից չեն հայտնվում: Դա հատկապես ակնառու է, երբ ընտանիքում ծնվում է երկրորդ կամ երրորդ երեխան: Առաջին երեխայի դեպքում հարաբերակցությունը նորմալ է, սակայն երբ ընտանիքում երրորդ կամ չորրորդ երեխային են սպասում, նախընտրում են, որ տղա ծնվի:

Հայաստանում առկա է նաեւ պտղաբերության լուրջ անկում, ինչի հետեւանքով ծնողները նախընտրում են մեկ կամ երկու երեխա ունենալ, այդ պատճառով նախապես որոշում են երեխայի սեռը եւ նախընտրում տղա ունենալ: Ըստ փորձագետիՙ այս խնդիրը Հայաստանում նոր չէ: Նման խնդիր առկա էր նաեւ 90-ականներին, սակայն պետությունը համարժեք ուշադրություն չդարձրեց խնդրին եւ պրոբլեմը չլուծվեց:

Համաձայն պաշտոնական վիճակագրության 1993-ից սկսած Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը կազմել է 110-120 տղաՙ 100 աղջկա դիմաց: Նման շեղման պատճառը սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն են: Այս հետազոտությունից մասնագետները հանգել են եզրակացության, որ 9.000 վերարտադրողական տարիքի կանանցից 7200-ը վերջին 5 տարվա ընթացքում դիմել է աբորտի: Միջինացված տվյալներովՙ ամեն տարի 1400 աղջիկ լույս աշխարհ չի գալիս:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ