14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բենզինը էժանացել է. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի,  վառելանյութի շուկայում, , գները որոշ չափով նվազում են։ Սակայն դա չի նշանակում, թե ամերիկյան արժույթի ուժեղացումը, որ ընդհանրապես լրացուցիչ գնաճային ճնշումներ է ստեղծել, այստեղ ազդեցություն չի գործել։

Վառելանյութի գների անկումը պարզապես միջազգային զարգացումների արձագանքն է։ Վառելանյութի արտաքին շուկայում արդեն տեւական ժամանակ է, ինչ գները նվազում են։ Այնպես որ, եթե չլիներ դոլարի թանկացումը, ապա այդ երեւույթը մեր ներքին շուկայում հավանաբար ավելի վաղ եւ ավելի առարկայական կարտահայտվեր։

Ինչեւէ, անցած օրը հեղուկ վառելանյութը էժանացավ։ Այս ապրանքատեսակի ներմուծման եւ իրացման ոլորտում գործող երկու հիմնական մասնակիցները՝ “Ֆլեշը” եւ “Սիթի Պետրոլ Գրուպը”, 10-ական դրամով նվազեցրին բենզինի տարբեր տեսակների մանրածախ գները։ Նրանց արագորեն հետեւեցին նաեւ շուկայի մյուս մասնակիցները։

Ըստ այդմ, երեկվանից մայրաքաղաքի բենզալցակայանների մեծ մասում “ռեգուլյարն” արդեն վաճառվում է 480, իսկ “պրեմիումը”՝ 500 դրամով։ 10 դրամով նվազել է նաեւ “սուպերի” գինը (ներկայումս իրացվում է 530 դրամով)։
Ի տարբերություն մայիսի վերջին վառելանյութի շուկայում արձանագրված էժանացման, այս անգամ նվազել է նաեւ դիզելային վառելանյութի գինը (երեկվանից իրացվում է 450 դրամով)։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ