29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանցիները կոտրել են մանկավարժականի կայքը.Ազգ

Հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնական կայքէջը www.armspu.am-ը ադրբեջանցի հակերները կոտրել են, եւ համալսարանի ուսանողները չեն կարողացել օգտվել կայքէջից: Այս մասին գրում է “Ազգ”-ը: Համալսարանի կայքէջը հարձակման է ենթարկվել հունիսի 9-ին, երբ կայքի “Նորություններ” բաժնում տեղադրել են տեղեկատվություն, համաձայն որիՙ բանասիրական ֆակուլտետը մեկ րոպե լռությամբ հարգել է հայ-ադրբեջանական սահմանում վերջին դիվերսիոն գործողություններից զոհված հայ երիտասարդների հիշատակը:

“Որ կայքը ջարդել են ադրբեջանցի հակերները, համալսարանի ղեկավարությանն ու կայքի պատասխանատուներին տեղեկացրել է “Արմինկո” ընկերությունը: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ համալսարանի կայքէջը հակերական հարձակման է ենթարկվում: Ապրիլի 24-ին կայքը կրկին ենթարկվել է հարձակման, երբ տեղադրվել էր հոդված, որը պատմում էր դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր կազմակերպված երթի մասին, որին մասնակցել են նաեւ համալսարանի ուսանողները` պահանջելով ճանաչում եւ հատուցում”,-եզրափակում է “Ազգ”-ը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ