ԲՀԿ-ական պատգամավորը պիտի քննություն հանձնի. Երկիր
“Երկիր” օրաթերթի տեղեկություններով` նախագահական ընտրություններից հետո լուրջ փոփոխություն է սպասվում ԱԺ ԲՀԿ խմբակցության կազմում: Այս ամիսները լուրջ փորձություն են ԲՀԿ-ական պատգամավորների համար:
Ճիշտ աշխատելու եւ սխալներ թույլ չտալու դեպքում Գագիկ Ծառուկյանը, ըստ թերթին հասած լուրերի, խոստացել է հետագա 4 տարիներին նրանց թողնել հանգիստ աշխատել, եթե անշուշտ, տվյալ պատգամավորի հետ կապված լուրջ դեպք չգրանցվի:
“Այսինքն` ԲՀԿ-ական պատգամավորի գլխավոր քննությունը մինչեւ նախագահական ընտրություններն է, նրանք պետք է ապացուցեն իրենց հավատարմությունը Գագիկ Ծառուկյանին եւ բարեխղճորեն կատարեն ստանձնած պարտավորությունները:
Ի դեպ, ՀՀԿ-ում եւս շշուկներ կան, որ իրենց խորհրդարանական խմբակցությունում նույնպես լուրջ փոփոխություններ են սպասվում, այստեղ, սակայն, մանդատից զրկելու պատճառներն ու մեխանիզմներն այլ են”,-գրում է “Երկիր”-ը: