23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը զոհե՞ր է տվել.Ազգ

Pat.az-ը մի “վերլուծական” է հրապարակել, որտեղ փորձել է “գնահատել Ֆիզուլիի ուղղության մարտերը”: Այդ նպատակով ներգրավվել են “ռազմական փորձագետներ եւ նախկին ռազմաճակատայիններ”: Իհարկե, որեւէ անուն վկայակոչված չէ: Այսուհանդերձ, երեւույթն ինքնին հետաքրքրական է:

Այս թեմային անդրադառնում է “Ազգ”-ը:

Աչքի է զարնվում, որ ադրբեջանական կողմը շփման գծի դեպքերը որակում է “մարտեր”: Այնուհետեւ կայքը գրում է, որ “հրադադարի խախտման հետեւանքով թեեւ “հակառակորդը տվել է նշանակալի զոհեր”, Ադրբեջանի բանակում նույնպես սպաներ եւ զինվորներ են զոհվել”: Խոսքը, նկատի ունենանք, վերաբերում է ոչ թե առհասարակ շփման գծի եւ հայ-ադրբեջանական սահմանի, այլ մի առանձին տեղամասում` Ֆիզուլիի ուղղությունում, ադրբեջանական բանակի կորուստներին:

Ընդ որում, տեղեկատվության մեջ շարքային եւ սպայական կազմի զոհերը նշված են հոգնակի թվով: Հետեւաբար, Ֆիզուլլի ուղղությունում ձեռնարկած դիվերսիոն գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմից զոհվել են սպաներ եւ շարքային զինվորներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույն ուղղությունում զոհերի կամ նույնիսկ վիրավորների մասին որեւէ տեղեկություն չի տարածել: Օգտագործվել է ստանդարտ ոճ` “բոլոր դեպքերում հակառակորդն ստացել է արժանի հակահարված, ադրբեջանական կողմից կորուստներ չկան”:

Pat.az-ը, մինչդեռ, խոսում է հոգնակի թվով սպանված սպաների եւ շարքայինների մասին: Բայց սույն կայքը նպատակ չի դրել պարզելու, թե ինչո՞ւ իրենց երկրի պաշտպանական գերատեսչությունը մոլորության մեջ է պահում հասարակությանը: Ընդհակառակը, իր հերթին լրատվամիջոցը փորձում է «բացատրել», որ ադրբեջանական բանակը “չի օգտագործել սեփական հնարավորությունները, մարտերում չեն ներգրավվել հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ”:

Անանուն ռազմական “փորձագետն” այդ կապակցությամբ ասել է, որ “դիվերսիոն գործողությունների ժամանակ բացառապես հրաձգային զենք է օգտագործվում, բայց եթե ամեն ինչ հասներ հաջորդ փուլին, ապա ադրբեջանական բանակը գործի կդներ նորագույն սպառազինությունները”: Ըստ երեւույթին ադրբեջանական “ռազմագետները” կանխածրագրած են եղել, որ աննախադեպ դիվերսիոն գործողությունները հակադարձելիս ղարաբաղյան կողմը կդիմի ծանր զինատեսակների օգնության, ինչը առիթ կտա “զարգացնելու երկրորդ փուլը”:

Այս իմաստով շփման գծի վերջին լարվածությունը հավանաբար Ադրբեջանի համար եղել է “ռազմական գերակշռությունը” փորձարկելու հնարավորություն: Եվ վստահաբար կարելի է ասել, որ փորձարկումը լիովին ֆիասկոյի է ենթարկվել: Դա է վկայում հիշյալ կայքի անանուն “փորձագետի հիմնավորումը”, ըստ որի` “Ֆիզուլիի շրջանի ռելիեֆը չափազանց աննպաստ է նորագույն զրահատեխնիկա եւ զինատեսակներ գործի դնելու համար”:

Ռելիեֆի տեսակետից շփման ողջ գիծը գրեթե նույնն է: Ուստի կարելի է ենթադրել, որ այն ընդհանրապես ադրբեջանական բանակի համար չափազանց պինդ “ընկույզ” է: Իսկ լարվածության օրերին երկու կողմերում տիրող տրամադրությունների մասին էլ բավական է ասել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ամենայն հավանականությամբ հասարակության մեջ իշխող խուճապային տրամադրությունները մեղմելու համար, հանդես էր եկել հաղորդագրությամբ, որտեղ ասված էր, որ “ընդհանուր զորահավաք անցկացնելու անհրաժեշտություն չկա”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ