04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Արգամիչը անհանգիստ է. 168 ժամ

“168 ժամ”-ի  աղբյուրներով, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այս օրերին բավական լարված ու անորոշ վիճակում է` կապված հունիսի 20-ին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումների ու քվեարկության հետ:

ԱԺ նախագահի անհանգստության պատճառն այն է, թե այդ քննարկումների ժամանակ ինչպես իրեն կդսեւորի եւ ինչպես կքվեարկի “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը:

Թերթը հիշեցնում է, որ տարածված կարծիքի համաձայն` Հ. Աբրահամյանը ԱԺ նախագահ է դարձել նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պայմանավորվածությունների արդյունքում եւ պատասխանատվություն է ստանձնել մինչեւ նախագահական ընտրությունները թույլ չտալ, որ ԲՀԿ-ի գործունեությունը դուրս գա վերահսկողությունից: Այդ է պատճառը, որ նա անընդհատ հայտարարում է, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չէ եւ “պառլամենտում շատ համերաշխ իրենց պայմանավորվածությունները պահելու է”:

Այնուամենայնիվ, Հ. Աբրահամյանը մտավախություն ունի, որ ԲՀԿ-ն վերջին պահին կորոշի ներկայանալ որպես ընդդիմադիր եւ կոշտ քննադատության ենթարկել կառավարության ծրագիրն ու դեմ քվեարկել: Թերթը նշում է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ թեեւ քննադատել է Կառավարության 2007-2012թթ. ծրագրի կատարումը եւ թերահավատություն արտահայտել նույն կազմով հաջորդ ծրագրի կատարման հաջողության վերաբերյալ, սակայն չի ասել, թե ինչպես են քվեարկելու Տիգրան Սարգսյանի ներկայացրած ծրագրին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ