27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանը զենք է պահել Հմայակի ճակատին. 168 ժամ

“168ժամ”-ի  տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին մեծ դժվարությամբ է հաջողվել Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից ստանալ ինքնաբացարկի դիմումը: “Հիշեցնենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, թե նախագահ Սերժ Սարգսյանն է պահանջել, որ Հ.Հովհաննիսյանը պատգամավորի մանդատ չստանա:

Մեր աղբյուրների համաձայն, Հ .Հովհաննիսյանը նախ` չի համաձայնել մանդատը վայր դնել եւ դրա համար երկար բացատրություններ է տվել: Ըստ նույն աղբյուրների, Գ. Ծառուկյանին ինչ-որ պահից բարկացրել են այդ բացատրությունները, ու նա ատրճանակն ուղղել է Հովհաննիսյանի դեմքին: Դրանից հետո է միայն Հ. Հովհաննիսյանը գրել ինքնաբացարկի դիմումը:

Նշենք, որ Հ.Հովհաննիսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում չի փորձել հերքել այս տեղեկությունը: Ընդամենն ասել է, թե ինքը հայտարարություն է տարածել եւ ավելացնելու ոչինչ չունի: “Մեկն էլ ինձ հարցնում է, թե Ս.Սարգսյա՞նն է ստիպել, որ ինքնաբացարկ ներկայացնեմ: Ես ասեկոսեները չեմ մեկնաբանում”,- ասել է նա:

Իսկ Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից մեր թղթակցին չի հաջողվել նշված տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ, քանի որ նրա հեռախոսն անջատված էր: Ի դեպ, տեղեկություններ կան, թե Ս. Սարգսյանը չի ցանկացել նաեւ, որ Վարդան Օսկանյանը ես պատգամավորական մանդատ ստանա, սակայն Գ. Ծառուկյանին չի հաջողվել Օսկանյանին համոզել”,- գրել է թերթը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ