27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սարեր շարժելու փոխարեն “ական ա պայթե՞լ”.Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանության”  լավատեղյակ աղբյուրները նշում են, որ երեկ երբ ԲՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ` իր կոալիցիա չմտնելու մասին, այդ իրադարձությանը անմիջապես հետեւել է ժառանգական Ստյոպա Սաֆարյանի հեռախոսազրույցը ԱՄՆ` 40 րոպե տեւողությամբ:

Ասում են, Սաֆարյանը ինչ-որ մեկի հետ երկար-բարակ խոսելուց ու ԲՀԿ-ի որոշման մասին լուրը հայտնելուց հետո խնդրել է հեռախոսը փոխանցել այս օրերին ԱՄՆ-ում գտնվող Ր. Հովհաննիսյանին, որպեսզի նրան էլ ավետի լավ լուրր:

“Սաֆարյանը աննկարագրելի երջանկություն է ապրել այն պահին, երբ Րաֆֆիին ասել է. “Ականը պայթեց, պայթեց, վերջ, արդեն բաց ճակատով կռիվը սկսվում ա: Ստեղ արդեն լուրջ մրցակցության խնդիր ա դրված, տեսնենք, թե ինչքան են մերոնք ձգելու”: Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ, ըստ նույն լուրերի, Րաֆֆին էլ Ստյոպիկին է ասել, որ վերադառնալուն պես լուրջ անակնկալ է անելու Հայաստանի քաղաքական դաշտին, ինչին որեւէ մեկը չի սպասում: Թե ի՞նչ անակնկալներով է Րաֆֆին ԱՄՆ-ից վերադառնալու Հայաստան, եւ թե իրականում ո՞ր կողմում է ական պայթել ըստ Սաֆարյանի, երեկ թերթը փորձել է հարցի պատասխանը ստանալ հենց նրանից, սակայն վերջինս հրաժարվել է խոսել` ասելով. “Չէ, ոչ մի բառ մեր մասին, մեր գլխին նոր օյին եք ուզում բերել”, ու անջատել է հեռախոսը: Իսկ ահա “Ժառանգության” մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ չզիջեց Ստյոպա Սաֆարյանին իր պատասխանով` նշելով. “Ահավոր, խիստ զբաղված եմ, հիմա դրա ժամանակը չի””,-գրում է թերթը: Նաեւ նշվում է, որ “Ժառանգության” ներկայացուցիչները, բացի Անուշ Սեդրակյանից ու Խաչատուր Քոքոբելյանից, հավաքվել են “Մեղեդի” սրճարանում ու թեժ մթնոլորտում քննարկում են կազմակերպել ԲՀԿ-ի կայացրած անակնկալ որոշման շուրջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ