19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

23-ամյա Հեղինեն սպանել է ընկերուհու ամուսնուն . Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Հեղինե Գալստյանի գործի դատական քննությունը:

23-ամյա Հեղինեն մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

“Նախաքննական մարմինը նրան մեղադրել էր նաև սուտ մատնություն կատարելու համար՝ 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, բայց դատարանը այդ հոդվածով Հեղինեին արդարացրել է:

Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի հուլիսին Հեղինե Գալստյանը ծանոթացել է Ստեփանավան քաղաքի Միլիոնի փողոցի տներից մեկի բնակչուհի Սյուզաննայի հետ: Հեղինեն, որ նոր էր ամուսնալուծվել, աշխատանք և բնակության վայր չուներ, խնդրել է Սյուզաննային թույլ տալ՝ որոշ ժամանակ բնակվի նրանց տանը: Սյուզաննան ապրում էր ամուսնու և իր անչափահաս դստեր հետ: Նա խնդրել է ամուսնուն՝ Ալեքսանդր Կլիմովին, ու ստացել է նրա համաձայնությունը, որ Հեղինեն որոշ ժամանակ ապրի իրենց տանը:

Հուլիսի վերջին Սյուզաննան ընդհարվել է ամուսնու հետ, դստերը թողել նրա մոտ ու առանց որևէ մեկի բան ասելու՝ մեկնել է Լոռու մարզի Դսեղ գյուղ, որպես կթվորուհի աշխատանքի է անցել գյուղի “Տուլնի ուրթ” կոչվող հանդամասում: Հեղինե Գալստյանը շարունակել է ապրել Սյուզաննայի ամուսնու՝ Ալեքսանդրի, ու դստեր հետ:

2013թվականի օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը Հեղինեն իրեն օթևան տված տանը, հենց Ալեքսանդր Կլիմովի անկողնու մեջ դանակով, կացնով ու լինգով բազմաթիվ հարվածներ է հասցրել Կլիմովի մարմնի տարբեր մասերին ու սպանել է նրան: Հետո Հեղինեն սպանության ականատես անչափահաս աղջկան առաջարկել է օգնել իրեն ու Կլիմովի դիակը թաքցնել: Նա սպառնացել է երեխային, ապա նրա հետ միասին դիակը տեղափոխել է նույն տան հետնամասում գտնվող նկուղ ու պահել է այնտեղ:

Կատարած ծանր հանցագործությունից հետո Հեղինեն իր կողմից սպանված Ալեքսանդրին մեղադրել է՝ հայտնելով՝ իբր 2013 թվականի հունիսի 3-4-ին Լոռու մարզի Ղզղալա գյուղի գերեզմանոցում Ալեքսանդրը դանակով հարվածներ է հասցրել կնոջը՝ Սյուզաննային, ու սպանել է: Դրանից հետո իբր ինքն ու Ալեքսանդրը Սյուզաննայի դիակը թաքցրել են նույն գերեզմանատանը”,- գրում է թերթը:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ