Ռուսական Կարմիր խաչի բեռնատարը, որը մուտք է գործել Արցախի տարածք, պարունակում է առաջին անհրաժեշտության մեթ թվով ապրանքներ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Կա բանակցային փաթեթ, որն այս պահին քննարկվում է, փորձում են հնարավորինս ընդլայնված ձևով իրականացնել Լաչինի վերագործարկումը», – նշեց պատգամավորը: Նա ասաց, թե ինտենսիվ աշխատանք է իրականացվում այս […]
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե արդյոք նա օրերս հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ։ Նա պատասխանել է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն ընդարձակ նամակ է ուղարկել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Մենք նրա հետ կապի մեջ ենք, Հայաստանի հետ որևէ խնդիր չունենք, և Փաշինյանի հետ որևէ խնդիր չունենք, մշտապես կապի […]
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Բրյուսովի ռեկտորը (ազգանունը չեմ հիշում) որոշեց, որ ես 5 տարի ինստիտուտում 12.000 դրամով դասավանդելուց հետո այլևս չպետք է այնտեղ դասավանդեմ ԱՄՆ արտաքին քաղաքականություն, քանի որ ունեմ ընդդիմադիր հայացքներ (բնականաբար, լսարանում դրանք չեմ հնչեցնում): Ով էլ որոշի դասավանդել առարկան, բոլոր նյութերը պատրաստ եմ տրամադրել:
Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ, պատասխանելով «Հայաստանի շրջադարձի» մասին հարցին՝ Վլադիմիր Պուտինը պատասխանել է. «Չեմ կարծում, որ կա ինչ-որ շրջադարձ։ Մենք տեսնում և հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Այս մասին շատ բան կա ասելու։ Մենք առաջարկել ենք մեր կարգավորման տարբերակները, սա հայտնի է»։ Նաև հավելել է. «Բանն այն է, որ Հայաստանի ղեկավարությունն, ըստ էության, ճանաչեց […]
Ադրբեջանը Միացյալ Նահանգների և այլ գործընկերների հետ բարձր մակարդակի շփումների ընթացքում համաձայնել է Լաչինի միջանցքի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին զուգահեռ Լաչինի միջանցքով ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել անցակետում սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ։
Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի և ՀՀ դե-ֆակտո վարչապետի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Թեև մեզ հայտնի չեն զրույցի մանրամասները, սակայն ինքնին զանգը մի քանի կարևոր բան է խորհրդանշում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: Նա նաեւ նշել է. «Հեռախոսազրույցը տեղի ունեցավ Արցախի նախագահի ընտրություններից անմիջապես հետո։ Ուստի զրույցի հիմնական թեման […]
Օրեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հանդես եկավ հայտարարությամբ, որ «Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ: Արցախի իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն: Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի Լաչինի […]
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Կարմիր խաչի հումանիտար օգնությամբ բեռնատարը վաղ առավոտյան Ակնայի ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Հիշեցնենք, որ ըստ Արցախի տեղեկատվական շտաբի` օրեր առաջ տարածած հաղորդագրության` պայմանավորվածության համաձայն՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից: Դրանից հետո, սակայն, Արցախի իշխանություններն արգելել էին մուտքը` այն բանից հետո, […]