08 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2023

Հ1-ը լռել է վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքի մասին, բայց տարածում է ՔՊ-ի հերքումները. ԻՔՄ

Հ1-ը լռել է վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքի մասին, բայց տարածում է ՔՊ-ի հերքումները: Այս մասին իր հոդվածում նշել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Նանե Մանասյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Ակտիվիստ Արթուր Չախոյանը սեպտեմբերի 8-ին ֆեյսբուքյան իր օգտահաշվում հրապարկել էր տեսանյութ, որում արձանագրում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրս է […]

Երևան-Մոսկվա պղտորված ջրերի երեսին հայտնված աղբի մասին. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ճգնաժամի ֆոնին թե հայկական, թե ռուսական մեդիատիրույթում հայտնվում են տարաբնույթ պերսոնաժներ, որոնք ստանձնելով զանազան ամպլուաներ, իրականում միայն խորացնում են հանրային տիրույթում սերմանվող անվստահության մթնոլորտը և նպաստում թեժացող լարվածության աճին: Սա է պատճառը, որ ստիպեց ինձ ուշադրություն դարձնել հայկական մեդիայում պարբերաբար հայտնվող մի ռուս «փորձագետի» հերթական զեղումներին, որոնցից ստացված մասնավոր տպավորություններից կարելի է […]

Հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Ալեքս Ավանեսյանը Գետամեջ գյուղից էր, տան միակ զավակը (NEWS.am)

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Ալեքս Սուրենի Ավանեսյանը Կոտայքի մարզի Գետամեջ գյուղից էր: NEWS.am-ին հարեւանուհիներից մեկը պատմեց, որ Ալեքսը տան միակ զավակն էր, ապրում էր մոր եւ տատիկի հետ: «Սովորական ընտանիք էր, սովորական սոցիալական պայմաններով էին ապրում, մայրը աշխատում էր, ինքն էլ մորն էր օգնում: Բանակ է զորակոչվել 20 տարեկանում, մինչեւ […]

Ադրբեջանը փորձում է հարցերը ուժի միջոցով լուծել. Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղան. Սարգիս Խանդանյան

Սահմանին կուտակումները վկայում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Նա նշեց, թե Ադրբեջանը չի կատարում ստանձնած պարտավորություններն ու հերթական անգամ փորձում է հարցերը ուժի միջոցով լուծել: «Սրան շատ լուրջ պետք է վերաբերվել: Բազմաթիվ միջազգային շփումներ են տեղի ունեցել այս ընթացքում, որպեսզի ավելացվի ճնշումն Ադրբեջանի […]

Ադրբեջանը չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի նոր առաջարկներին

Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին: «Իմ տեղեկություններով` մինչ այս պահը Ադրբեջանը դեռևս չի արձագանքել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Հարցին` առաջիկայում միջնորդ կողմերից առաջարկա կա՞ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման` նա ասաց, թե այս պահին որևէ հստակ պայմանավորվածություն չկա: Հիշեցնենք` օգոստոսի 24-ին վարչապետ […]

Պատերազմ. երբ, որտեղ, ում միջև, ինչի համար

Պաշտոնական Երևանը բոլոր հարթակներում, և Հայաստանում բոլորը խոսում են առաջիկա պատերազմի մասին։ Նիկոլը զանգում է բոլորին, ում համարը կա իր հեռախոսի մեջ։ Բայց շվարած հայ հասարակությանը ոչ ոք չի տալիս մի քանի պարզ հարցերի պատասխան. պատերազմը ե՞րբ, որտե՞ղ, ո՞ւմ միջև, ինչի՞ համար է։ Ո՞րն է Ալիևի պատերազմի նպատակը, վերջը նա ի՞նչ է ուզում։ Չի լինում […]

Լուսինե Ավանեսյանը հեռացել է Արցախի նախագահի խոսնակի պաշտոնից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է նաեւ նրա մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը: Լուսինե Ավանեսյանը: մեր թղթակցի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: ԱՀ նոր նախագահը դեռ խոսնակ չունի, այդ պաշտոնը դեռ թափուր է:

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա. Զախառովան անդրադարձել է ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելուն, միմյանց հասցեներին վիրավորական արտահայտություններ հնչեցնելուն

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում։ «Ռուսաստանը չէր, որ ճանաչեց Ադրբեջանի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դա արեց Հայաստանի ղեկավարությունը։ Դա իրենց՝ Հայաստանի ժողովրդի որոշելիքն է, թե ինչպես վերաբերվի դրան։ Բայց պետք չէ Երևանում կայացված որոշումների մեղքն ու […]

Մեկ տարի առաջ Հայաստանը ենթարկվեց հարձակման. ԱԺ-ում հարգեցին զոհերի հիշատակը

2022 թվականի այս օրը Ադրբեջանը հարձակում սկսեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր հիշեցրեց այս մասին: «Մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ենթարկվեց հարձակման, որի հետևանքով մենք ունեցանք 200-ից ավելի զոհ: Առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- նշեց Սիմոնյանը: Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի վերջին տվյալների` Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի