12 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանը փորձում է հարցերը ուժի միջոցով լուծել. Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղան. Սարգիս Խանդանյան

Սահմանին կուտակումները վկայում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Նա նշեց, թե Ադրբեջանը չի կատարում ստանձնած պարտավորություններն ու հերթական անգամ փորձում է հարցերը ուժի միջոցով լուծել:

«Սրան շատ լուրջ պետք է վերաբերվել: Բազմաթիվ միջազգային շփումներ են տեղի ունեցել այս ընթացքում, որպեսզի ավելացվի ճնշումն Ադրբեջանի վրա և ուժի կիրառմամբ չփորձի հարց լուծել»,- ասաց Խանդայանը:

Պատգամավորը կարծում է, որ ԼՂ-ում շարունակվող հումանիտար ճգնաժամն ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում հայ-ադրբեջանական բանակցությունների վրա:

«Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հետ կանգնի խաղաղ ճանապարհով խնդիրները հանգուցալուծելու ու խաղաղության համաձայնագիր կնքելու իր նպատակից: Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղան»,- նշեց Խանդանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ