08 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2023

Մեզ խորքային ռիսկ է սպառնում. սեպտեմբերի 18-ին կարող ենք արթնանալ՝ մեզ լրիվ օտար Երևանում. Հովհաննիսյան

Երևանի ընտրություններ. Գարա՞ժ, թե՞ Ամարաս Նոր պատերազմի հավանականության պայմաններում Երևանի ընտրությունների հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ը հայ ժողովրդի համար կարող է նշանավորվել նոր ծանր հոգեբանական էջով, որի հեղինակը լինելու է բացառապես հայ հասարակությունը։ Մենք չենք ընտրում գլխավոր «կոմունալշիկ», մենք ընտրում ենք ապագա։ Մինչև ընտրություններ այս միտքը տուն առ տուն պետք է հասցնենք։ Ով ուզում է օգտակար […]

Արցախ ուղարկված ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ. Նիկոլ Փաշինյան

Իրադրությունը Հայաստան-Ադբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկյանքով»,- ասաց նա։ Վարչապետի խոսքով՝ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է։ «Նախորդ օրն Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի […]

Բժշկական համալսարանին պատկանող շենքերը վաճառք են հանվում․ «Հրապարակ»

Կառավարության այսօրվա նիստում ներառված է Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գտնվող, Մամիկոնյանց 60 եւ 60/2 հասցեներում գտնվող համապատասխանաբար 3292.3 եւ 853.6 քառ. մետր մակերեսներով շենք-շինությունները վաճառքի հանելու հարցը։ Խոսքը Բժշկական համալսարանին պատկանող շենքերի մասին է։ Վաճառքը տեղի է ունենալու աճուրդով, և մեկնարկային գին է սահմանվել 1 միլիարդ 847 մլն 300 հազար դրամը»։

Ովքե՞ր և ինչո՞ւ են փորձում խուճապային ու անկումային տրամադրություններ սերմանել Արցախում. «Փաստ»

Արցախում նախագահական ընտրություններից և նոր իրավիճակի ձևավորումից հետո մի շարք դեմքեր, որոնք ժամանակին հանդես էին գալիս որպես «Արցախի համար պայքարի առաջամարտիկներ» կամ գոնե նման հայտ էին ներկայացնում, նահանջի ճանապարհ են բռնել։ Դրանցից է, օրինակ՝ Տիգրան Պետրոսյանը, որն Արայիկ Հարությունյանի նախագահության ժամանակ նախագահին կից Հակաճգնաժամային խորհրդի նախագահն էր. մասնավորաբար, Պետրոսյանը հրապարակային հայտարարել է, որ պահանջում է […]

Հորը, քրոջ ամուսնուն, ընկերուհուն, ազգականներին ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ում աշխատանքի է տեղավորել. «Ժողովուրդ»

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն իր ծանոթ-բարեկամներին Ազգային ժողովում աշխատանքի է տեղավորում: Օգտվելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հովանավորությունից՝ նա, իր հորից սկսած, փեսային, ազգականին, ընկերուհուն աշխատանքի է տեղավորել: Հիշեցնենք, որ Հասմիկ Հակոբյանն Ալեն Սիմոնյանի օգնականն էր 2018թ.-ին ձեւավորված խորհրդարանում: 2021թ.-ի ընտրությունների ժամանակ Ալեն Սիմոնյանը նրան տեղավորեց ՔՊ ցուցակում, եւ նա պատգամավորի օգնականից պատգամավոր […]

Ադրբեջանն ուժի սպառնալիքով ուզում է ստանալ այն, ինչ դուք եք խոստացել. Փաշինյանն` ընդդիմությանը

Ադրբեջանն ուժի սպառնալիքով ուզում է ստանալ այն, ինչ դուք եք խոստացել, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին: «Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչ դուք պայմանավորվել եք 1999 թվականին, դա է ուզում ստանալ: Ադրբեջանն ուզում է ստանալ այն, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ մենք համաձայնել ենք դուրս […]

«Փաշինյանը ստում է. Տեր-Պետրոսյանը Արցախն Ադրբեջանի մաս որևէ փաստաթղթով չի ընդունել». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Փաշինյանը ստում է. Տեր-Պետրոսյանը Արցախն Ադրբեջանի մաս որևէ փաստաթղթով չի ընդունել։ Փաստորեն, ըստ Նիկոլի, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ուրացման ու ստախոսության վառ օրինակ։ Օձը տաքացնողին է կծում։ Այ կապիտուլյանտ, եթե Տեր-Պետրիսյանը Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս, էլ ինչու՞ էր վետո դնում 1996-ի դեկտեմբերի 3-ի Լիսաբոնի […]

Ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի հետ` ստանձնած պարտավորությունները կատարելու վերաբերյալ, սակայն զուգահեռ ադրբեջանական կողմից գործընթացը տորպեդահարող հայտարարություններ են հնչում. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանն առ այս պահը հրաժարվում է կատարել ՌԴ միջնորդությամբ ներկայացված առաջարկի` իրեն վերաբերող հատվածը` բացել «Լաչինի միջանցքը» և հնարավորություն տալ Կարմիր Խաչի միջազգային առաքելությանը, ռուս խաղաղապահներին և Արցախ առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարող մասնավոր ընկերություններին` մուտք գործել Արցախի Հանրապետություն Թեպետ այս պահին էլ ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի հետ` […]

Հայաստանը Հռոմի ստատուտը կվավերացնի լիարժեք. վարչապետ

Հայաստանը Հռոմի ստատուտը կվավերացնի լիարժեք, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, սակայն, նշեց, թե դա որևէ կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ: «Դա կապ ունի Հայաստանի անվտանգային խնդիրների հետ»,- հավելեց Փաշինյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի