14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի հետ` ստանձնած պարտավորությունները կատարելու վերաբերյալ, սակայն զուգահեռ ադրբեջանական կողմից գործընթացը տորպեդահարող հայտարարություններ են հնչում. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանն առ այս պահը հրաժարվում է կատարել ՌԴ միջնորդությամբ ներկայացված առաջարկի` իրեն վերաբերող հատվածը` բացել «Լաչինի միջանցքը» և հնարավորություն տալ Կարմիր Խաչի միջազգային առաքելությանը, ռուս խաղաղապահներին և Արցախ առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարող մասնավոր ընկերություններին` մուտք գործել Արցախի Հանրապետություն

Թեպետ այս պահին էլ ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի հետ` ստանձնած պարտավորությունները կատարելու վերաբերյալ, սակայն զուգահեռ ադրբեջանական կողմից գործընթացը տորպեդահարող հայտարարություններ են հնչում, ինչը իրավիճակը հրում է փակուղի:

Ի դեպ, Ադրբեջանի գործողությունները հակասում են աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններից` իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ արած առաջարկներին, ինչը ենթադրում է, որ միջազգային դերակատարները պետք է ճնշումներն ուժեղացնեն Ադրբեջանի նկատմամբ:

Ստեղծված իրավիճակում տարբեր մայրաքաղաքների գործողությունները ցույց կտան, թե ով և ինչպես է հավատարիմ տարածարջանային խաղաղության ու կայունության վերաբերյալ իր հռչակած սկզբունքներին»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ