09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

«Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, վե՛րջ, էլ ինչի՞ մասին է խոսքը». Պուտին

Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ, պատասխանելով «Հայաստանի շրջադարձի» մասին հարցին՝ Վլադիմիր Պուտինը պատասխանել է. «Չեմ կարծում, որ կա ինչ-որ շրջադարձ։ Մենք տեսնում և հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Այս մասին շատ բան կա ասելու։ Մենք առաջարկել ենք մեր կարգավորման տարբերակները, սա հայտնի է»։

Նաև հավելել է. «Բանն այն է, որ Հայաստանի ղեկավարությունն, ըստ էության, ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, վե՛րջ, էլ ինչի՞ մասին է խոսքը։ Սա է ամբողջ խնդրի առանցքային բաղադրիչը: Ղարաբաղի կարգավիճակը հենց Հայաստանն է որոշել: Դա է խնդիրը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ