07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2023

Էրդողանը ժամանել է Նախիջևան. քննարկվելու է Արցախի հարցով քառակողմ հանդիպման առաջարկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա այցով ժամանել է Նախիջևան, հայտնում է TRT-ն։ Օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, որի հետ Թուրքիայի նախագահը կմասնակցի Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքին, ինչպես նաև Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրի բացմանը։ Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն Անկարայի՝ Արցախի հարցով առաջարկած հանդիպումը Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների […]

Արցախի տարբեր հատվածներից հայտնաբերվել է 106 մարմին

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարների գործուն մասնակցությամբ զոհված և անհայտ համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնողափրկարարական աշխատանքները սեպտեմբերի 21-ից շարունակվում են Արցախի ամբողջ տարածքում։ Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից հայտնաբերվել է քաղաքացիական 1 անձի մարմին։ Սեպտեմբեր 22-ին իրականացված որոնումների արդյունքում Շուշիի շրջանի Ղայբալիշենի տարածքից հայտնաբերվել և տարհանվել է վիրավորում ստացած մեկ զինծառայողի, իսկ Չարեքտարից` […]

Երևան է ժամանել ՌԴ Ներքին գործերի նախարարը

Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Երևան՝ մասնակցելու Հայաստանի ներքին գործերի նախարարության հետ համատեղ կոլեգիայի նիստին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։ «Այսօր Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Երևան՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստին», […]

«Սեփական ազգին դավաճանած, հայրենազրկած, սպանած, բռնաճնշումների ենթարկած և ուրացող իշխանությանն աջակցելը` ԱՄՆ կողմից պայթյունավտանգ և թունավոր նվեր է հայ ժողովրդին»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ կարճաժամկետ հյուրախաղերը և կրկին արյունաքամվող հայ ժողովուրդը: (Արար 2-րդ, 100 տարի անց, կրկներգ): Ըստ տեղեկատվության` Հայաստան ժամանող Սամանթա Փաուերը «կվերահաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բխող մարդասիրական կարիքները բավարարելու հանձնառությանը»: Արցախը ցեղասպանվում և էթնիկ զտումների ենթարկվելով` կործանվում է: Հայաստանի […]

Ռուսաստանը շարունակելու է երկխոսությունը Հայաստանի և Փաշինյանի հետ. Երևանը մնում է դաշնակից. Պեսկով

Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում և դրա ավարտից հետո ռուս խաղաղապահների գործողությունները կշտամբանքի տեղիք չեն տալիս, և նրանց հասցեին հնչող բոլոր կշտամբանքները անհիմն են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ura.news-ը։ «Մենք համաձայն չենք պատասխանատվությունը ռուսական կողմի և մեր խաղաղապահների վրա բարդելու փորձերի հետ. խաղաղապահներն իրական հերոսություն են ցուցաբերել և […]

Ես արդեն Հայաստանում եմ. Սամվել Բաբայան

Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններով պայմանավորված՝ 24News-ը կապ է հաստատել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ, սակայն վերջինս նշել է, որ արդեն գտնվում է Հայաստանում. «Ես արդեն Հայաստանում եմ, նորից Երևանում եմ», – այլ հարցերի չպատասխանելով հայտնել է Բաբայանը, ասելով, որ ավելի ուշ հանդես կգա հարցազրույցով:

Խուճապի չմատնվել և չշտապել` Արցախը Հայաստանին կապող միջանցքը չծանրաբեռնելու համար. Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է. «Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ՆԳՆ ղեկավար կազմի հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, տվել մի շարք հանձնարարականներ և ցուցումներ`դեպի ՀՀ քաղաքացիների անվտանգ երթևեկը կազմակերպելու, ինչպես նաև Արցախում գտնվող մեր հայրենակիցների ներքին անվտանգության, ճանապարհային երթևեկության և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և անձնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված