21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Սեփական ազգին դավաճանած, հայրենազրկած, սպանած, բռնաճնշումների ենթարկած և ուրացող իշխանությանն աջակցելը` ԱՄՆ կողմից պայթյունավտանգ և թունավոր նվեր է հայ ժողովրդին»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ կարճաժամկետ հյուրախաղերը և կրկին արյունաքամվող հայ ժողովուրդը:

(Արար 2-րդ, 100 տարի անց, կրկներգ):
Ըստ տեղեկատվության` Հայաստան ժամանող Սամանթա Փաուերը «կվերահաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բխող մարդասիրական կարիքները բավարարելու հանձնառությանը»:

Արցախը ցեղասպանվում և էթնիկ զտումների ենթարկվելով` կործանվում է: Հայաստանի տարածքային ամբողջականությունը վաղուց ոտնահարված է: Անկախությունը` հենց նույն արևմուտքի ջանքերով կախվել է թուրք-ադրբեջանական ցանկություններից:

Իսկ ժողովրդավարության մասին խոսելիս` տես ՀՀ ոստիկանության վայրագություններն ու դատական բեսպրիդելը: Դա լրիվ բավարար է երկերեսանիության համար:

Սեփական ազգին դավաճանած, հայրենազրկած, սպանած, բռնաճնշումների ենթարկած և ուրացող իշխանությանն աջակցելը` ԱՄՆ կողմից պայթյունավտանգ և թունավոր նվեր է հայ ժողովրդին:

Բոլորս շատ լավ տեսնում ենք, որ Հարավային Կովկասում ԱՄՆ իրական գործընկերն Ադրբեջանն է, իսկ դաշնակիցը` Թուրքիան: Իսկ միջազգային հանրությունը` Հայաստանը վերածել է արնաշաղախ խմորի, որից ինչ կամենա, այն էլ կստանա:

Հայաստանի մարիոնետ կառավարիչները ո´չ ԱՄՆ-ում, Արևմուտքում, ո´չ Ռուսաստանում, ո´չ էլ այլ տեղերում ընկեր չեն կարող ունենալ:

Կյանքում էլ է այդպես. ո՞վ կցանկանա ընկերություն անել դավաճան, քցող, անվստահելի բոսյակի հետ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ