25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռուսաստանը շարունակելու է երկխոսությունը Հայաստանի և Փաշինյանի հետ. Երևանը մնում է դաշնակից. Պեսկով

Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում և դրա ավարտից հետո ռուս խաղաղապահների գործողությունները կշտամբանքի տեղիք չեն տալիս, և նրանց հասցեին հնչող բոլոր կշտամբանքները անհիմն են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ura.news-ը։

«Մենք համաձայն չենք պատասխանատվությունը ռուսական կողմի և մեր խաղաղապահների վրա բարդելու փորձերի հետ. խաղաղապահներն իրական հերոսություն են ցուցաբերել և կատարել են իրենց գործառույթները։ Անհնար է կշտամբել խաղաղապահներին ինչ-որ բան սխալ անելու համար»,- ասել է Պեսկովը։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է երկխոսությունը Հայաստանի և Փաշինյանի հետ, Երևանը մնում է դաշնակից.

«Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մերձավոր պետությունը, Հայաստանը մեզ հարազատ ժողովուրդ է, գիտեք, որ մեր երկրում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում, շատ ավելին: Մենք շարունակելու ենք կատարել մեր գործառույթները, շարունակելու ենք երկխոսությունը հայկական կողմի, Փաշինյանի հետ: Մենք կշարունակենք աշխատել, որպեսզի հարգվեն Ղարաբաղի բնակիչների բոլոր իրավունքները՝ նկատի ունենալով ղարաբաղցի հայերին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։»,-ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ