ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին հումանիտար կարիքների համար, այս մասին Սյունիքում լրագրողներին ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը։ Դա, նրա խոսքով, կուղղվի ինչպես սննդի ձեռքբերմանը, այնպես էլ՝ սոցիալական և հոգեբանական աջակցությանը։
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը խնդրում է միայն հոգատարությամբ, ջերմությամբ ու կարեկցանքով դիմավորել արցախցիներին։ Նա գրել է․«Սիրելի՜ հայրենակիցներ, սոցիալական ցանցերում Արցախի մեր հայրենակիցների հարցազրույցների տարբեր հոլովակներ են հայտնվում, որոնք նկարահանված են ադրբեջանական լրատվականների կողմից։ Մի՜ մոռացեք, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված։ Այդ հոլովակների նպատակը միմյանց նկատմամբ ատելություն սերմանելն է։ Խնդրում եմ լինել զգոն, […]
Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների հետ ցամաքային և երկաթուղային ուղիղ կապերի հաստատումը ավելի կամրապնդի Անկարայի և Բաքվի միջև հարաբերությունները, լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ «Այդ իսկ պատճառով մենք բոլոր ջանքերը կգործադրենք այս միջանցքը (Զանգեզուրի միջանցք) հնարավորինս արագ բացելու համար։ Թուրքիայի և Ադրբեջանի համար շատ կարևոր այս միջանցքի իրականացումը ռազմավարական բնույթ է կրում և […]
Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ուղեցույց ապագա պատմաբանների համար։ 1994-2020թթ. Արցախի 12.000 քառ.կմ տարածք հայ ժողովրդի վերահսկողության տակ էր՝ Արաքսից մինչեւ Քարվաճառ։ Հայն էր տերը Արցախ աշխարհի։ Այնքան էր տեր, որ Նիկոլի հետ ինքնամոռաց Շուշիում քոչարի էր պարում։ 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում Նիկոլը բացականչեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Նիկոլը ասեց դա՝բերելով պատերազմ եւ աղետ։ Պատերազմի ընթացքում՝ […]
Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Շատերդ դեռ չեք հասկանում, թե ինչ է կատարվել և կատարվում: Իրոք, չեք հասկանում Սա պատմական աղետ է, ոչ թե հերթականը: Սա մի փոքր քաղաքական խնդիր չի, որ կմոռացվի, կգնա»:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ հասած տեղեկություններով՝ Հայաստանի հակահայ ռեժիմն ավելի խիստ ու տևական զննության է ենթարկում բռնի տեղահանվածներին, քան նույնիսկ ադրբեջանական անցակետի անձնակազմը։ Դուք մա՛րդ չեք, այ ստահակներ։ Ոչ մարդ եղել եք, ոչ էլ կդառնաք»։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ «աշխատանքներ են տարվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին Գորիս-Կապան-Էյվազլի-Ֆիզուլի-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհով բժշկական տարհանման և մարդասիրական օգնության բացառիկ մուտք ապահովելու ուղղությամբ»: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան: Այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ: Առողջապահության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել։