13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Կառավարության անդամները չեն հարցնում Գևորգ Կոստանյանին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ցանկացավ ճշտել, թե կառավարությունը հետևում է Ավետիսյանների ընտանիքի սպանության  գործին: Նա նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մշտապես մասնակցում է կառավարության նիստին, և հետաքրքրվեց, թե կառավարության անդամները հարցեր չեն բարձրացնում, թե ինչու ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չկարողացան ձերբակալել Վալերի Պերմյակովին, ով գտնվում է Գյումրու 102-րդ […]

Թուրքերը ողջ-ողջ այրել են բոլոր նրանց, ովքեր թուրքերեն չեն խոսել

Քրիստաֆոր Սարգսյանի պատմությունը Սուրմալու Սլավիկ Եփրեմյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի հոր ու նրա ընտանիքի պատմությունը: Պապը պատմել է, որ գաղթի ճանապարհին թուրքերիմոտով անցնելիս ստիպված թուրքրեն են խոսել, որ իրենց հայ լինելը չբացահայտվի ու անվնաս տեղ հասնեն: «Պապիկս պատմում էր, որ իր հայրը և իր հոր ընտանիքն ականատես են եղել Ցեղասպանությանը: Նրանք ապրել են Արևմտյան […]

«Թող ստուգեն, ի՞նչ է եղել»

«Ստուգումները ժամկետ ունեն, կավարտվեն ժամկետում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումները շարունակվում են: «Դուք մի փնտրեք ինչ-որ մեղադրանքնր, մտադրություններ, ուղղակի ստուգում են, թող ստուգեն, ի՞նչ է եղել»,-նկատեց Հովիկ Աբրահամյանը:

«Օրվա փաստը». 2012-2014թթ. Երևանում վերանորոգվել է 42 վթարային հենապատ

Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Ներկայացնում ենք 2012-2014թթ. ընթացքում վերանորոգված վթարային հենապատերի քանակը: Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին:

Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Իտալիա և Վատիկան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Իտալիայի Հանրապետություն և հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Այցի շրջանակներում ապրիլի 10-ին Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Վիտտորիանո թանգարանային համալիր, որտեղ կդիտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը: Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Հանրապետության Նախագահը ապրիլի 11-ին ներկա կգտնվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն […]

«Քաղաքական բանտարկյալ մեր երկրում չկա ու չի էլ կարող լինել». վարչապետ

«Օրենքի շրջանակներում, բոլորը օրենքի առջև հավասար են»,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց վաևրչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով «Հիմնադիր խորհրդարանի» նկատմամբ իրականացվող հետապնդումներից: Հարցին, թե մտահոգություն չկա, որ Ժիրայր Սեֆիլյանն ու մյուսները կդառնան քաղաքական բանտարկյալներ նման կերպ, վարչապետը պատասխանեց. «Դա ձեր ասելով չէ, որակումները ձեր նշած ես չեմ ընդունում, քաղաքական բանտարկյալ մեր երկրում չկա ու չի էլ կարող […]

Պատգամավոր Կարինե Աճեմյանը ներկայացրել է Միջխորհրդարանական միության 132-րդ լիագումար նիստի արդյունքները

Մարտի 26-ից ապրիլի 1-ը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաք Հանոյում տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 132-րդ լիագումար նիստը, որին մասնակցել է ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նա նշել է, որ այն միակ հարթակն է, որին մասնակցում են 165 երկրների պատգամավորներ` հրատապ հարցեր քննարկելու համար: Կարինե Աճեմյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում ադրբեջանական կողմը ներկա է […]

Մարոկկոյի պատվիրակությունն Ազգային ժողովում

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Հայաստան-Մարոկկո գործարար համաժողովի շրջանակներում հանդիպել է Մարոկկոյի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մինա Թունսիի, պատվավոր հյուպատոս Մեհդի Լարակիի եւ մարոկկացի մի խումբ գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ տիկին Նաղդալյանը հույս է հայտնել, որ այցը նոր էջ կբացի […]

«Մենք մտահոգություններ ունենք». վարչապետն արձագանքում է Քոչարյանին

«Մենք մտահոգություններ ունենք, դա ուղղակի կապված չէ միայն Հայաստանի հանրապետության կառավարության հետ, կապված է ընդհանուր տնտեսական իրավիճակի հետ, աշխարհում ընթացող բոլոր գործընթացների, տարածաշրջանի, նաև Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին: Մենք անում ենք քայլեր, ծրագրեր, որը կնվազեցնի, և ես համոզված եմ, որ մենք ապագայում՝ տարվա կեսից կունենանք լուրջ ծրագրեր, որ կիրականացվեն, ու տնտեսության ակտիվացում կնկատվի»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված