03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Մենք մտահոգություններ ունենք». վարչապետն արձագանքում է Քոչարյանին

«Մենք մտահոգություններ ունենք, դա ուղղակի կապված չէ միայն Հայաստանի հանրապետության կառավարության հետ, կապված է ընդհանուր տնտեսական իրավիճակի հետ, աշխարհում ընթացող բոլոր գործընթացների, տարածաշրջանի, նաև Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին: Մենք անում ենք քայլեր, ծրագրեր, որը կնվազեցնի, և ես համոզված եմ, որ մենք ապագայում՝ տարվա կեսից կունենանք լուրջ ծրագրեր, որ կիրականացվեն, ու տնտեսության ակտիվացում կնկատվի»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ արձագանքելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցում հնչեցրած մտքին:

Հիշեցնենք, որ Քոչարյանն ասել է. «Արտաքին պարտքը շարունակում է աճել՝ դրա կառուցվածքի վատթարացմամբ: Վերջին փոխառությունը՝ տարեկան 7,5 տոկոս եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով, խոսում է մեր տնտեսության տխուր վիճակի մասին և ստեղծում է երկրի սնանկացման սպառնալիք: Հասկանում եմ, որ լավ կյանքից չէ, որ այդպես է արվում, բայց պարտքերի մեջ թաղվելն էլ ամենևին ելք չէ»:

Լրագրողի դիտարկմանը, թե արդեն արդեն մեկ տարի է, որ վարչապետ է, սակայն այդ լուրջ ծրագրերը չի՞ կարողացել իրագործել, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Ես ձեզ ժամկետ չեմ խոստացել, ոչ էլ պարտավոր եմ: Տարվա կեսին մեծ ծրագրեր են կյանքի կոչվելու»: Վարչապետը խոստացավ, որ այդ ծրագրերն անպայման ազդելու են տնտեսության վրա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ