11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Բուենոս Այրեսում

Մարտի 28-ին Բուենոս Այրեսի` Իսպանացիների հուշարձանին կից հրապարակում արգենտինահայ դիրիժոր Սանտյագո Չոսուրյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ «Քեզ հետ, Հայաստա՛ն» խորագրով համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Արգենտինայի հանձնաժողովի և Արգենտինայում ՀՀ դեսպանության կողմից, Բուենոս Այրեսի կառավարության Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության հարցերի փոխքարտուղարության հովանու ներքո: Միջոցառմանը ներկա […]

Տնօրենների ծագումնաբանությունն այդ դեպքում Աշոտյանի համար չորրորդական նշանակություն ունի

«Կարևորը տնօրենների ընտրության կարգն է, և եթե եթե անձն ընտրվել է խորհրդի անդամների կողմից, ուրեմն ոչ մի բացասական երևույթ այդտեղ չկա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով տնօրենների «ժառանգականության» հարցին։ «Տնօրենների ընտրության կարգ գոյություն ունի, եթե հավակնորդներն ունեն համապատասխան մասնագիտական կրթություն, հանձնում են հավաստագրման քննությունները, ստանում են հավաստագիր, մասնակցում են մրցույթին, […]

Նախագահական ընտրություններ Ուզբեկստանում

Նախօրեին Ուզբեկստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց առաջադրված են եղել 4 թեկնածուներ, այդ թվում` գործող նախագահ Իսլամ Քարիմովը: Հանրապետությունում ձայնի իրավունք ունեցող ավելի քան 200 մլն մարդկանց 91 տոկոսը մասնակցել է ընտրություններին: Նախնական տվյալներով`  ընտրողների մոտ 60 տոկոսը իրենց ձայնը տվել է գործող նախագահ Քարիմովին:

Ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ 29.03.2015թ.՝ ժամը 15:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի հրազենից արձակած կրակոցից մարմնական վնասվածք է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը: Զինհոսպիտալում վիրահատության ժամանակ՝ […]

Ռազմական պատրաստվածության դասընթացներ՝ Երևանի և սահմանամերձ համայնքների աշակերտների համար

Ծանոթացում զենքերի տեսակների հետ, այդ թվում՝ հատուկ նշանակության, վախի գործոնի նվազեցմանն ուղղված խաղ-թրեյնինգ, հետքաբանություն, արշավ-զինախաղ, ալպինիզմի հիմունքներ. սա մարտի 28-29-ը Գեղարքունիքի մարզում «Ժայռ» ՀԿ-ի կողմից իրականացված ծրագրի օրակարգն է: «Երաշխավորն եմ անվտանգության» խորագիրը կրող բանակումին մասնակցում էին Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար համայնքների և Երևանի դպրոցների ավագ դասարանների աշակերտները։ «Ժայռ» ՀԿ-ի նախագահ Ալեքսան […]

Մայրաքաղաքում ծնվել է 433 երեխա` 205 տղա և 228 աղջիկ

Մարտի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 50.160 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 433 երեխա` 205 տղա և 228 աղջիկ:

Ադրբեջանցի մարզիկի ամոթալի պահվածքը Հայաստանի հիմնի ժամանակ /վիդեո/

Մոսկվայում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության պարգևատրման արարողության ժամանակ ադրբեջանցի մարզիկն իրեն ամոթալի արարք է թույլ տվել: Երբ ոսկե մեդալ ստացած հայ մարզիկի պատվին հնչեցրել են Հայաստանի հիմնը` բրոնզե մեդալակիր ադրբեջանցի մարզիկը կքանստել է` անպատվելով մեր օրհներգը:

Ջերմաստիճանն այսօր կնվազի 5-7 աստիճանով

Մարտի 30-31-ին շրջանների զգալի մասում,  ապրիլի 1-3-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին, առանձին հատվածներում` ինտենսիվ: Քամին` արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 5-7, արևելյան շրջաններում՝ 8-10 աստիճանով, ապրիլի 1-ին կբարձրանա 3-4 աստիճանով: 

Կիսաքրեական, գողական դեմքեր են եղել «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքին

Շաբաթ օրը Գյումրիում կատարվածը հեռակա կերպով կառավարվում էր կիսաքրեական շրջանակների կողմից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյումրու «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նշենք, որ այդ օրը հանրահավաք էր հրավիրել «Հիմնադիր խորհրդարանը», և ընթացքում դանակահարություն էր եղել: Բարսեղյանի խոսքով՝ հրապարակում շատ են եղել քաղաքացիական հագուստով ոստիկաններ, մի շարք սադրիչներ: «Հանրահավաքի ժամանակ անընդհատ այդ երիտասարդները մոտենում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի